Նորություններ

Պաշտոնական

Երկրաշարժ Թուրքիա-Իրան սահմանային գոտում

20:44 / 11.05.2023

Մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20։17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

← Վերադառնալ ցուցակին