Նորություններ

Պաշտոնական

Երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում 16:30 / 10.02.2014

Փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է   5,3 մագնիտուդով երկրաշարժ  Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քա­ղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպի­կենտ­րոնային գոտում կազմել է 7 բալ:  Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.45 0   և արևել­­յան երկայնության 48.88 0 :  Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում...

Խորհրդակցություն ԱԻՆ-ում 14:27 / 10.02.2014

Փետրվարի 10-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Նախարար Երիցյանը, անդրադառնալով անցյալ շաբաթ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ԱԻՆ կատարած այցին, նախարարության ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրեց ՀՀ Նախագահի տված հանձնարարականներին։ ՀՀ Նախագահը կարևորել էր հանրապետության տարածքում հավասարաչափ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մարզային ստորաբաժանումներում ճգնաժամային կառավարման կենտրոնների...

Քննարկվեցին Սյունիքի մարզում որոշ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր 00:00 / 10.02.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերջերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բարձրացված որոշ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Կապան քաղաքում "Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը" բնակարանային ապահովության եւ "Սիսիանը` 2014թ. երիտասարդական մայրաքաղաք" ծրագրերի իրականացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետը, Կապանի եւ Սիսիանի...

Փոխվարչապետն ընդունեց Իտալիայի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետն ընդունեց Իտալիայի նորանշանակ դեսպանին 00:00 / 07.02.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: Փոխվարչապետը շնորհավորեց դիվանագետին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների մրապնդման գործում: Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված մակարդակով...

Մարզային հանդիպումների ժամանակ բարձրացված` գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խնդիրները քննարկվեցին փոխվարչապետի մոտ 00:00 / 07.02.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող որոշ հարցեր, որոնք բարձրացվել էին փոխվարչապետի մարզային այցելությունների ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի եւ Արարատի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանն ու Արամայիս Գրիգորյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ինչպես նաեւ...

Փոխվարչապետն ընդունեց Ռումինիայի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետն ընդունեց Ռումինիայի նորանշանակ դեսպանին 00:00 / 06.02.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքներում: Նշելով, որ երկու բարեկամ պետությունների միջեւ բոլոր ուղղություններով համագործակցության համար ամուր հիմքեր են ստեղծված` փոխվարչապետը հատկապես անդրադարձավ ապակենտրոնացված մակարդակով գործակցության...