Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում 00:00 / 24.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մարզային հերթական խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում: Մասնակցում էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել...

Տեղի ունեցավ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը 00:00 / 24.01.2014

"Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ հաստատվեց "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի 2013թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նշվեց, որ ՊՈԱԿ-ի 2013թ-ի փաստացի մուտքերը կազմել են 402,7 մլն դրամ, որից 232,4 մլն դրամը` պետբյուջեից, 180,2 մլն դրամը` ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են: Անդրադարձ եղավ նաեւ "Սեւան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի կողմից...

ԱԻՆ-ը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը 10:02 / 23.01.2014

ՀՀ Կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ Հունվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Կառավարությունում ներկայացրել է ԱԻՆ 2013 թ. գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից 2013թ. կատարված...

Կոչումներ և նշանակումներ ԱԻՆ-ում 15:30 / 22.01.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ՝ ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Սյունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում: ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:  Ա. Երիցյանի հրամանով՝ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության ներքին...

ՄԱԿ-ը գնահատում է համագործակցության արդյունքները 15:16 / 22.01.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է ՄԱԶԾ գլխավոր գրասենյակի գնահատման բաժնի մասնագետ Անա Ռոզա Մոնտեյրո Սոարեսին: Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել ՄԱԶԾ զարգացման արդյունքների գնահատման (ԶԱԳ) գործընթացը: Նախարար Ա. Երիցյանը՝ ողջունելով հյուրերին, ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները: Խոսելով նախարարության նվաճումների մասին, ԱԻ նախարարը նշեց, որ Ստեփանավանի օդանավակայանը հատկացվել է նախարարությանը, որի...

Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր 00:00 / 22.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, գործառույթներին, մատուցվող ծառայությունների ուղղություններին, զարգացման ծրագրերին: Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսության աջակցության ոլորտում հեռանկարային ծրագրերը,...