Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը 10:02 / 23.01.2014

ՀՀ Կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ Հունվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Կառավարությունում ներկայացրել է ԱԻՆ 2013 թ. գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից 2013թ. կատարված...

Կոչումներ և նշանակումներ ԱԻՆ-ում 15:30 / 22.01.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ՝ ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Սյունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում: ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:  Ա. Երիցյանի հրամանով՝ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության ներքին...

ՄԱԿ-ը գնահատում է համագործակցության արդյունքները 15:16 / 22.01.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է ՄԱԶԾ գլխավոր գրասենյակի գնահատման բաժնի մասնագետ Անա Ռոզա Մոնտեյրո Սոարեսին: Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել ՄԱԶԾ զարգացման արդյունքների գնահատման (ԶԱԳ) գործընթացը: Նախարար Ա. Երիցյանը՝ ողջունելով հյուրերին, ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները: Խոսելով նախարարության նվաճումների մասին, ԱԻ նախարարը նշեց, որ Ստեփանավանի օդանավակայանը հատկացվել է նախարարությանը, որի...

Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր 00:00 / 22.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, գործառույթներին, մատուցվող ծառայությունների ուղղություններին, զարգացման ծրագրերին: Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսության աջակցության ոլորտում հեռանկարային ծրագրերը,...

ԱԻՆ-ը կհամագործակցի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ 18:21 / 21.01.2014

Հունվարի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն էր այցելել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրակությունը` ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի գլխավորությամբ։ ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում նախարար Երիցյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց ԱԻՆ այցելելու համար. – ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում հավաքվում է հանրապետության բոլոր կարևոր օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն։ Աշխատանքներ են տարվոմ նաև ջրամբարների ուղղությամբ, և կարծում եմ, որ մենք միասին շատ...

ՄԱԿ-ի մշտական համակարգողն ԱԻՆ-ում 17:40 / 21.01.2014

Հունվարի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել 2014 թ. համագործակցության հնարավոր ուղղությունները։   Ողջունելով հյուրերին` նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, նշելով, որ ՄԱԿ-ի հետ ԱԻՆ-ի համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ - Մենք ամբողջությամբ վերազինում ենք ճգնաժամային կառավարման...