Նորություններ

Պաշտոնական

Քննարկվել են Գառնու դիտարանի վերազինման խնդիրները 18:03 / 20.01.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն` նվիրված Գառնու երկրաֆիզիկական դիտարանի վերազինման հարցերին: Դիտարանի շինության վերանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտին և անհրաժեշտ է զուգահեռաբար սկսել տեխնիկական վերազինումը: ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, տարբեր երկրների ու կազմակերպությունների հետ տարվող բանակցությունների ընթացքը: ՌԴ ԳԱ Երկրի ֆիզկայի ինստիտուտի կողմից վերջերս ստացվել...

Ներկայացվել է վտանգավոր թափոնների կառավարման ծրագիրը 17:57 / 20.01.2014

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` նվիրված Հայաստանում վտանգավոր թափոնների ոչնչացման խնդիրներին:  Հիմնական նպատակն էր քննարկել ՄԱԶԾ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման ծրագրի շրջանակներում» ծրագիրը: Ծրագրի փորձագետներ Մաքսիմ Սուրկովին և Ռիչարդ Քուկին ընդունել է ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը:...

Խորհրդակցություն ԱԻՆ-ում 14:41 / 20.01.2014

Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և իրականացված միջոցառումների մասին։ Փրկարար ծառայությունում մեկնարկել են 2013 թ. գործունեության ամփոփման աշխատանքները։ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրեց հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում և ԱԻՆ միասնական տեխնիկական բազայում...

Մեկնարկեց փոխվարչապետի մարզային խորհրդակցությունների շարքը 00:00 / 20.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը, որոնց ընթացքում կամփոփվեն մարզերում 2013թ. կատարված աշխատանքները եւ կներկայացվեն 2014թ. ծրագրերն ու անելիքները: Խորհրդակցություններն անցկացվելու են հետեւյալ օրակարգով.  Մարզային զարգացման ծրագրերի կատարման ընթացքի ներկայացում  2013թ. մարզերում իրականացված կապիտալ ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր  2013թ. իրականացված եւ 2014թ....

Երկրաշարժ Ստեփանակերտ քաղաքի մոտ 07:08 / 18.01.2014

Հունվարի 18-ին, ժամը 07.03-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում` Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության` 40.14 0 և արևելյան երկայնության` 46.72 0 : Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:  

Օտարերկրյա փորձը բերվում է Հայաստան 17:37 / 17.01.2014

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում ավանդույթ է դարձել արտերկրի առաջատար սեյսմաբանական կենտրոններ ուսուցման և փորձի փոխանակման նպատակով գործուղված երիտասարդ և փորձառու մասնագետների հաշվետվությունների բաց քննարկումը շնորհանդեսի տեսքով՝ բոլոր ցանկացողների համար: Օրերս հերթական սեմինարին հաշվետու զեկույցներով հանդես եկան ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալության դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Խանգալդյանը, Սեյսմիկ պաշտպանության...