Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը 00:00 / 28.12.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ներկայացվեցին "Անշարժ գույքի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ նախագծի վերաբերյալ նախարարության մոտեցումները: Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` "Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները" հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով...

Փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզի N զորամաս 00:00 / 28.12.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ, այսօր այցելեց Արմավիրի մարզի N զորամաս: Ա.Գեւորգյանը շրջայց կատարեց զորամասում, զրուցեց զինվորների ու սպաների հետ, ծանոթացավ նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ`փոխվարչապետն իր բարեմաղթանքները հղեց զինծառայողներին:

ԱԻ նախարարությունն ամփոփում է տարին 16:59 / 24.12.2013

Այս օրերին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպումներ է ունենում նախարարության բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների հետ` ամփոփելու տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու շնորհավորելու գործընկերների գալիք Ամանորը: Այսօր ԱԻ նախարարն այցելել է «ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներ, ինչպես նաև` հանդիպել Փրկարար ծառայության, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմերին:...

ԱԻ նախարարությունը կունենա գիտական կենտրոն 13:30 / 23.12.2013

Այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Նախարարը հանդիպեց դասախոսական կազմի և ուսանողների հետ: Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Երիցյանը մասնավորապես ասաց. - Հարգելի գործընկերներ, ես դրական եմ գնահատում 2013 թվականի ընթացքում ձեր կատարած աշխատանքը: Հատկապես կարևորում եմ Լուսակերտի ուսումնական կենտրոնի ստեղծումն ու բարեկարգումը` հսկայածավալ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ: Սակայն մենք դեռ շատ անելիքներ ունենք, մեր պրոֆեսորների...

Պետք է շարունակել քայլել առաջ 12:53 / 23.12.2013

Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին ` նշելով, որ տարվա ընթացքում ատեստավորվել է 640 փրկարար ծառայող, կազմվել է 2014 թ. աշխատանքային պլանը: ԱԻ նախարարի հանձնարարությամբ` շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից ստեղծվի հանձնաժողով, որը կքննարկի...

Հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակվում է 12:06 / 23.12.2013

Դեկտեմբերի 18-22-ն աշխատանքային այցով Հայաստանում էին Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի սեյսմոլոգիական ծառայության ներկայացուցիչներ Ժոսլին Ժիլբերը, Յոան Կանոն և Էրիկ Սոմանդը: Հյուրերը եղան ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության համակարգի արևմտյան ծառայությունում, այցելեցին «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն, որտեղ տեղի ունեցան քննարկումներ «ՍՊԾ» գործակալության և համակարգի արևմտյան, հյուսիսային և հարավային ծառայությունների ղեկավարների ու մասնագետների հետ: ...