Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարությունը կունենա գիտական կենտրոն 13:30 / 23.12.2013

Այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Նախարարը հանդիպեց դասախոսական կազմի և ուսանողների հետ: Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Երիցյանը մասնավորապես ասաց. - Հարգելի գործընկերներ, ես դրական եմ գնահատում 2013 թվականի ընթացքում ձեր կատարած աշխատանքը: Հատկապես կարևորում եմ Լուսակերտի ուսումնական կենտրոնի ստեղծումն ու բարեկարգումը` հսկայածավալ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ: Սակայն մենք դեռ շատ անելիքներ ունենք, մեր պրոֆեսորների...

Պետք է շարունակել քայլել առաջ 12:53 / 23.12.2013

Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին ` նշելով, որ տարվա ընթացքում ատեստավորվել է 640 փրկարար ծառայող, կազմվել է 2014 թ. աշխատանքային պլանը: ԱԻ նախարարի հանձնարարությամբ` շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից ստեղծվի հանձնաժողով, որը կքննարկի...

Հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակվում է 12:06 / 23.12.2013

Դեկտեմբերի 18-22-ն աշխատանքային այցով Հայաստանում էին Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի սեյսմոլոգիական ծառայության ներկայացուցիչներ Ժոսլին Ժիլբերը, Յոան Կանոն և Էրիկ Սոմանդը: Հյուրերը եղան ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության համակարգի արևմտյան ծառայությունում, այցելեցին «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն, որտեղ տեղի ունեցան քննարկումներ «ՍՊԾ» գործակալության և համակարգի արևմտյան, հյուսիսային և հարավային ծառայությունների ղեկավարների ու մասնագետների հետ: ...

Ուշադրության կենտրոնում են բնակչության առավել խոցելի խավերը 12:03 / 23.12.2013

Վերջերս ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցներն այցելեցին և սեյսմիկ անվտանգության հարցերին նվիրված զեկուցումներով հանդես եկան Երևանի Մարի Իզմիրլյանի անվան և Խարբերդի մասնագիտացված մանկատներում: Օրերս էլ նրանք եղան Երևանի Նորքի և Հաղթանակ թաղամասի տուն-ինտերնատներում, որտեղ բնակություն են հաստատել տարեց մարդիկ: Դասախոսությունների և հարցուպատասխանի ձևով կազմակերպված ուսուցման ունկնդիրներն էին տուն-ինտերնատների աշխատակիցները: Նրանք էլ կփոխանցեն ստացված գիտելիքներն իրենց...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ 00:00 / 23.12.2013

"Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի եւ "ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին" հրամանի համաձայն` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը 2013թ. դեկտեմբերի 24-ից մինչեւ 2014թ. հունվարի 27-ը իրականացնում է լրագրողների հավատարմագրում:

Դոնոր կազմակերպությունների հետ քննարկվեցին ապակենտրոնացման եւ տարածքային զարգացման ոլորտներում համագործակցության հարցեր 00:00 / 20.12.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնող միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ապակենտրոնացման եւ տարածքային զարգացման ոլորտներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության, Համաշխարհային...