Նորություններ

Պաշտոնական

Վարժանք Շիրակի մարզում 16:21 / 27.06.2014

Հունիսի 25-26-ը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմի INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքը: Վարժանքին մասնակցել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության 47 փրկարար ծառայողներից կազմված թիմը: Այն ստեղծվել է ՀՀ ԱԻՆ և Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում:...

Կոչումներ և պարգևատրումներ 15:15 / 27.06.2014

Հունիսի 27-ին ԱԻՆ Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման` «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի կոչում շնորհեց ՓԾ օպերատիվ կառավարման վարչության, Երևան քաղաքի փրկարարական վարչության 7 աշխատակցի: ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով` «Անբասիր ծառայության համար. 10 տարի» 3-րդ աստիճանի մեդալով պարգևատրվեց փ/ծ մայոր Դավիթ...

Եվս մեկ քայլ` միջազգային որոնողափրկարարական թիմ ունենալու ճանապարհին 14:01 / 27.06.2014

Հունիսի 27-ին ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ «Տարածաշրջանային արագ արձագանքման թիմերի» հայաստանյան ծրագրի 2014 թ. երկրորդ ղեկավար նիստը: ԱԻ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն ընդունեց Շվեյցարիայի համագործակցության հարավային Կովկասի գրասենյակի (ՇՀԳ) հումանիտար ծրագրերի ղեկավար Մարտինա Ռամմինգի ղեկավարած պատվիրակությանը: Ծրագրի շրջանակներում ձևավորվել է միջազգային չափանիշներին համապատասխանող երեք քաղաքային որոնողափրկարարական թիմ` Երևանում, Սյունիքի և Շիրակի մարզերում։...

ՄԱԶԾ-ն ոչ միայն օժանդակում, այլև` սովորում է ԱԻՆ-ից 13:41 / 27.06.2014

Հունիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդատու, ճգնաժամերի կանխարգելման և վերականգման բյուրոյի (BCPR) Աղետների ռիսկերի նվազեցման և վերականգնման թիմի անդամ Քամալ Քիշորին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԶԾ ճգնաժամերի կանխարգելման և վերականգման բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը և ԱՌՆ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` Քամալ Քիշորին հայտնեց, որ բյուրոյի կողմից Հայաստանն ընտրվել է...

Փոխվարչապետն այցելեց Տավուշ եւ Արագածոտն

Փոխվարչապետն այցելեց Տավուշ եւ Արագածոտն 00:00 / 27.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Տավուշի եւ Արագածոտնի մարզեր: Տավուշի մարզում փոխվարչապետը նախ ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկեց շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր: Փոխվարչապետն այնուհետեւ մեկնեց սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համայնքի մանկապարտեզում...

Մեր դոնորները 16:04 / 26.06.2014

ԱԻՆ-ն աջակցում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամին Հունիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պոլիկլինիկայում մեկնարկեց նախարարության աշխատակիցների` Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում դոնորագրման գործընթացը: Վերջերս ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակն էր նախարարության աշխատակիցներին ներկայացնել հիմնադրամի առաքելությունը: Այն է` բուժել...