Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հարցազրույցը` Հայկական երկրորդ հեռուստաալիքի "Խոսքի իրավունք" հաղորդաշարին 2013թ. դեկտեմբերի 30-ին (սղագրություն) 00:00 / 31.12.2013

-Պրն Գեւորգյան, արդեն ավանդույթ են դարձել մեզ հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցները: Փորձենք գնահատել անցնող տարում կատարված աշխատանքները, առաջընթացներն ու բացթողումները, անդրադառնանք նաեւ գալիք տարվա ծրագրերին: -Իրոք, լավ ավանդույթ է դարձել տարին միասին ամփոփելը, եւ այդ իմաստով կարող եմ ասել, որ 2013 թվականը բավականին ծանրաբեռնված, բավականին հագեցած տարի էր: Այն, ինչ մենք նախատեսել էինք, առնվազն գոնե տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացվելիք...

ԱԻ նախարարը ՊՆ զորամասում 13:40 / 28.12.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել է ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամաս: Նախարարը հանդիպել է զորամասի հրամանատարությանը, նրանց ուղեկցությամբ շրջել տարածքում, եղել զորանոցներում, դասասենյակներում և բուժկետում, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին: Շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նորակոչիկներին մաղթել է բարի ծառայություն և ամենայն բարիք: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Ա. Երիցյանը Լուսակերտի զորամասին...

Ամենաբարձր գնահատականի է արժանացել ԱԻ նախարարությունը 13:27 / 28.12.2013

Դեկտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ և ոստիկանության 2013 թ. գործունեության գնահատականը թեմայով անցկացված հարցման արդյունքները ներկայացրեց Հայաստանում Gallup International Association–ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցումն իրականացվել է Երևանում, 1066 մարդու շրջանում, դեկտեմբերի 4-12-ը: Հարցվածների 66 տոկոսը դրական է գնահատել Երևանի քաղաքապետարանի աշխատանքը: ՀՀ ոստիկանության վերաբերյալ հարցման տվյալներով` հարցվածների 60 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում...

ԱԻՆ՝ միշտ ձեր կողքին. Փրկարարները նաև ծերերին աջակից 13:18 / 28.12.2013

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցության ամուր թելերով է կապված նաև գերմանական կարմիր խաչի հետ և աջակից է Հայաստանում իրականացվող մարդասիրական բոլոր ծրագրերին: «Հուսո տուն» բարեգործական կենտրոնը կազմակերպել էր «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» բարեգործական ծրագրերի շահառուների համար նախատեսված ամանորյա նվեր-փաթեթների բաշխում: Բաշխմանը մասնակցում էին կենտրոնի կամավորները, աշխատակիցները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, ինչպես նաև ՀՀ փրկարար...

Նոր սեյսմիկ կայան Փամբակ-Սևանի ակտիվ բեկվածքի գոտում 12:30 / 28.12.2013

Անցնող տարվա դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) աշխատակիցները GURALP տիպի նոր թվային սեյսմիկ կայան տեղադրեցին ՍՊԾ-ի «Սևան» դիտակետում: Կայանը տրամադրվել է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից: Նոր կայանը թույլ է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել սեյսմիկ ռեժիմը Փամբակ-Սևանի ակտիվ բեկվածքի գոտում և որակապես բարձրացնել սեյսմիկ վտանգի գնահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում: «Սևան» դիտակետի շրջակայքում կատարվեցին...

Նոր ահաբեկություն Վոլգոգրադ քաղաքում (լրացված) 10:31 / 28.12.2013

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.40-ին ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.23-ի սահմաններում Վոլգոգրադ քաղաքի Դերժինսկի շրջանի Համինսկի շուկայի մոտակայքում՝ համար 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների 15 մարդ զոհվել է , 27-ը՝ վիրավորվել: Ճշտվում է ՀՀ քաղաքացիների առկայությունը զոհերի և տուժածների թվում:  ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային...