Նորություններ

Պաշտոնական

Այց ռադիոլոկացիոն կայան 14:23 / 19.06.2014

Հունիսի 19-ին ՀՀ ԱԻ նախարարությունը լրագրողների համար շրջայց էր կազմակերպել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի տարածքում գտնվող հակակարկտային ռադիոլոկացիոն կենտրոն` տեղում ծանոթացնելու դրա աշխատանքի սկզբունքներին: ԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Կարապետյանը լրագրողներին ներկայացրեց ռադիոլոկացիոն կայանի աշխատանքի առանձնահատկությունները և հակակարկտային կայանների կառավարման միասնական համակարգի առավելությունները: «ՄԵՎԱՆԾ»...

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին 00:00 / 19.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Զրուցակիցները քննարկեցին նախատեսվող վարչատարածքային բարեփոխումներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ՄԶԳ) մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցեր: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց վարչատարածքային բարեփոխումների նախապատրաստման ընթացքի մասին: Նշվեց, որ մշակվում է օրենսդրական փաթեթ,...

Գերմանիայի պատվիրակությունն ԱԻ նախարարությունում 15:00 / 18.06.2014

Հունիսի 18-ին ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգի ղեկավարած Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը:Այցի նպատակն էր դեսպանությանն անվտանգության և ճգնաժամային իրավիճակի կանխարգելման հարցերով խորհրդատվության տրամադրումը:  ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց այցի համար, նշելով, որ երկու երկրների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում: Հ. Հակոբյանը պատվիրակությանը...

Գառնիում տեղադրվում է նորագույն թեքաչափ 13:25 / 18.06.2014

 Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում չեխ գիտաշխատողներ, դոկտորներ Պավել Կալենդայի, Լիբոր Նոյմանի և ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով սկսվել են նորագույն թվային թեքաչափի տեղադրման աշխատանքները:  Գերզգայուն սարքի մոնտաժման աշխատանքները պահանջում են մեծ մասնագիտական հմտություն և ընթացքում ծագած տեխնիկական ու մասնագիտական խնդիրների լուծում: Երկրակեղևի դեֆորմացիաների գրանցման տվյալները իրական ժամանակում կստանան և հայկական, և չեխական կողմերը:  Կնքված Համաձայնագրի...

Նշանակումներ ԱԻ նախարարությունում 13:20 / 18.06.2014

Հունիսի 18-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 10 նոր նշանակում` ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, Երևանի փրկարարական վարչության Արաբկիրի և Աջափնյակի բաժինների, ինչպես նաև Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի հրշեջ-փրկարարական ջոկատներում: ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի ավագ հրահանգիչ Աննա Ալեքսանյանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի կոչում:

Փոխվարչապետն ընդունեց գերմանական պատվիրակությանը 00:00 / 18.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը: Քննարկվեցին հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց գերմանական կողմի հետ ձեւավորված համագործակցությունը, որն ընդգրկում է ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներ՝ մարզային ենթակառուցվածքների զարգացում, ջրամբարաշինություն, գյուղատնտեսություն,...