Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին

Փոխվարչապետը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին 00:00 / 05.09.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին: Փոխվարչապետը շնորհավորեց եւ նոր պաշտոնում հաջողություններ մաղթեց կոմիտեի նորանշանակ նախագահին: Նշելով, որ Վահե Հակոբյանը ստանձնում է բավականին կարեւոր եւ միաժամանակ բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ նրան կhաջողվի իրականացնել կառույցի առջեւ դրված խնդիրները:...

Այսօր ԱԻ աշխատողի օրն է 14:20 / 04.09.2014

Սիրելի լրագրողներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ ԱԻՆ-ի հետ ձեր սրտացավ ու արդյունավետ համագործակցության համար և տեղեկացնում, որ ԱԻ աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին ԱԻՆ վարչական շենքում (Դավիթաշեն 4 թաղ., Ա. Միկոյան 109/8): Ձեր աշխատանքի համար առաջարկում ենք նաև տեսանյութեր ու տեսահոլովակներ՝ ԱԻՆ՝ Սպիտակի երկրաշարժից մինչ այսօր (տևողությունը 4:22) ԱԻՆ բացառիկ...

Ամփոփելով ամռան արտակարգ պատահարները 13:15 / 04.09.2014

Սեպտեմբերի 4-ին «ԲլիցԻնֆո» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանի մամլո ասուլիսը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հ. Խանգելդյանը ներկայացրեց 2014 թ. հունիս-օգոստոս ամիսների արտակարգ պատահարների վիճակագրական տվյալները. - 2014թ. ամառն աչքի ընկավ հիմնականում հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների և ուժեղ քամիների դեպքերով: Ցուցանիշով ավելացել է միայն տուժածների քանակը, զոհերի թվաքանակը նվազել է:...

Հայացք ԱԻՆ անցած ճանապարհին 12:18 / 04.09.2014

Սեպտեմբերի 4-ին «Հայացք» մամուլի ակումբում հյուրընկալվել էին ԱԻ նախարարի խորհրդական, պահեստի գնդապետ Անդրանիկ Հակոբյանը և ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանը: Հանդիպման առիթը սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻ աշխատողի օրն էր, ԱԻ նախարարության վերջին նվաճումներն ու զարգացման հեռանկարները: Բանախոսներից Ա. Հակոբյանը սկզբում շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ ու նշեց, որ ասուլիսն ավելի շատ նման է լինելու հաշվետվության. - Մեր...

Ուսումնավարժություն Կոտայքի մարզում 09:01 / 04.09.2014

Oգոստոսի 29-ին Կոտայքի մարզում անցկացվեց «ՀՀ Կոտայքի մարզում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ մարդկանց և կենդանիների շրջանում ծագած համաճարակին արձագանքման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ՀՀ Կոտայքի մարզում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի պայմաններում:...

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ- ՈՒՄ ընդունելության հերթական քննությունները ետևում են 16:44 / 03.09.2014

Ընդունելության քննություններն ինքնին իրադարձություն են ոչ միայն դիմորդների և ծնողների համար: Դրանք կարևորագույն իրադարձություն են բուհերի, մեր դեպքում՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և քննական հանձնաժողովների համար: ԱԻՆ կառույցները և մասնավորապես, ակադեմիան արդյունավետ աշխատանք են տանում հասարակության շրջանում, կազմակերպում դասընթացներ, ուսումնական և գործնական պարապմունքներ արտակարգ իրավիճակներում անելիքների, խնդիրների և առաջնահերթությունների շուրջ: Արդյունքում՝...