Նորություններ

Պաշտոնական

ՄԱԿ-ի քարոզարշավին միացան Սյունիքի քաղաքները 15:08 / 13.12.2013

Դեկտեմբերի 12-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի 6 քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրի ներկայացումը: Ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Սյունիքի մարզպետարանի, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի, ԵԱՀԿ Սյունիքի տարածաշրջանային գրասենյակի և Շուկաներ Մեղրու համար ծրագրի համատեղ ջանքերով ջանքերով, տևելու է 2014 թ. հունվարից մինչև...

ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին 00:00 / 13.12.2013

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 60-րդ նիստի աշխատանքներին: Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց: Մասնավորապես կքննարկվեն գիտատեխնիկական, վիճակագրության, անտառային տնտեսության ոլորտներում համագործակցության հարցեր, կներկայացվեն հաշվետվություններ ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունների,...

Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը 00:00 / 12.12.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ: Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակում նախատեսվող տարածքների զարգացման ծրագրի նախնական ուղղությունների մասին` դրանց վերաբերյալ կարեւորելով ՀՀ կառավարության եւ ոլորտային նախարարության մոտեցումները:...

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 00:00 / 12.12.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ դեկտեմբերի 11-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկեցին հանրապետության համայնքների կողմից 2014թ. բյուջեների կազմման գործընթացին վերաբերող հարցեր: Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց ծախսերի առավելագույնս արդյունավետ եւ նպատակային պլանավորումը` հաշվի առնելով նաեւ 2014թ. հուլիսից նվազագույն աշխատավարձի նախատեսվող բարձրացումները: Նշվեց, որ նման պարագայում պարտքերի կուտակումը բացառելու համար...

Բելառուսն ուսումնասիրում է հայկական փորձը 17:01 / 11.12.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում հյուրընկալվել էր Բելառուսի ԱԻՆ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Միջուկային և ճառագայթային անվտանգության վարչության պետ Օլգա Լուգովսկայան, վերահսկողության և կանխարգելման ղեկավարման պետ Վլադիմիր Ռաֆալսկին, կապի և տեղեկատվության բաժնի պետի տեղակալ Միխայիլ Չեշկոն: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Կիրակոսյանը: Այցելության հիմնական նպատակը փորձի փոխանակումն էր: Բելառուսում...

Առաջին սպայական կոչումը 16:59 / 11.12.2013

Այսօր ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանդիսավոր պայմաններում սպայական կոչում է շնորհել փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների։ Արարողության սկզբում ԱԻՆ փողային նվագախումբը կատարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի, կադրերի, ծառայության կազմակերպման վարչությունների, ինչպես նաև Երևանի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու...