Նորություններ

Պաշտոնական

Բարեգործական համերգ 15:17 / 09.12.2013

Դեկտեմբերի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը բարեգործական համերգ էր կազմակերպել մայրաքաղաքի Նորքի տուն-ինտերնատում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նախարար Արմեն Երիցյանի կողմից գալիք Ամանորի կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ փոխանցելով տուն-ինտերնատի տարեց բնակիչներին' փողային նվագախումբը տոնական կատարումներով բազմաթիվ հաճելի պահեր պարգևեց իր հանդիսատեսին: ԱԻՆ նվագախումբը հիմնադրվել է 2010 թ. և ստեղծման օրվանից մեկ անգամ չէ, որ...

Կոչումներ ու պարգևներ ԱԻՆ աշխատակիցներին 11:35 / 09.12.2013

Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։ Ավարտվել է փրկարար ծառայության կրտսեր անձնակազմի ատեստավորման գործընթացը։ Վ. Գաբրիելյանը զեկուցեց նաև, որ Սպիտակի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Մոսկվայում կազմակերպված միջոցառման ժամանակ պարգևներ են հանձնվել ՀՀ և ՌԴ ԱԻՆ...

Կանզաս-ԱԻՆ. համագործակցությունը շարունակվում է 17:44 / 06.12.2013

Դեկտեմբերի 6-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանը ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությանը` փոխնահանգապետ Ջեֆ Կոլիերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը և գործունեության ոլորտները. - Արտակարգ իրավիճակների նախարարությունն երիտասարդ կառույց է` համեմատած այլ նախարարություն-գերատեսչությունների հետ: Այն ստեղծվել է 2008 թվականին և ՀՀ ամենաբազմոլորտ նախարարություններից է: Շատ եմ կարևորում մեր նորաստեղծ Ճգնաժամային կառավարման կենտրոնը...

Քննարկվել են ջրամբարների անվտանգության հարցերը 16:33 / 06.12.2013

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մոտ տեղի է ունեցել «Ջրամբարների պատվարների անվտանգությունը» թեմայով խորհրդակցություն: Հրավիրված էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, Հիդրոմետի, տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ: Ողջունելով մասնակիցներին՝ ԱԻ...

Նոր համագործակցություն ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և հայկական բժշկական ինստիտուտի միջև 12:17 / 06.12.2013

Նոյեմբերի 27-ին, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալել էր Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողական խորհրդի անդամներին: Նրանց կողմից ներկայացվեց դասախոսությունների շարք «Սթրես/Հոգեկան հիվանդություններ» և «Էպիլեպսիա» թեմաներով: Դասախոսությունն ուներ ճանաչողական բնույթ, որի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել տարբեր հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը, ինչպես նաև ունենալ տեղեկացված և գիտակ երիտասարդություն: Հյուրերն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին...

Տեղի ունեցավ Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը 00:00 / 06.12.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ներկայացվեց "ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 13-ի N 1003-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի նպատակը համայնքային ծառայության ոլորտում կոնկրետ ծառայողական քննություն նշանակելու կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմումը մերժելու ժամկետների հստակեցումն է: Մասնավորապես`...