Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը 00:00 / 06.12.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ներկայացվեց "ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 13-ի N 1003-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի նպատակը համայնքային ծառայության ոլորտում կոնկրետ ծառայողական քննություն նշանակելու կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմումը մերժելու ժամկետների հստակեցումն է: Մասնավորապես`...

ԱԻՆ շարքերը համալրվում են 17:34 / 05.12.2013

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են նոր նշանակումներ՝ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Լոռու ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում, Մեղրու, Վանաձորի, Գավառի, Արագածի, Կապանի, Վեդու, Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում:  

Հանրային իրազեկումը` որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման 12:07 / 04.12.2013

Պաշտոնյաները, միջազգային կազմակերպությունները, լրատվության պատասխանատուները և լրագրողները միասին հանուն աղետակայուն Երկիր մոլորակի Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը` ՀՀ աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում, դեկտեմբերի 3-4-ը Երևանում կազմակերպել էին միջազգային համաժողով` «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն...

Ուշադրություն 15:36 / 03.12.2013

Ինչպես և կանխատեսվել էր ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից, դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում դիտվում է ձյուն, ժամը 15.00-ի դրությամբ Ապարան-Քուչակ-Սպիտակ հատվածում՝ բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց, որի պատճառով ճանապարհները դարձել են դժվարանցանելի: Առկա են նաև ուժեղ քամիներ, իրադրությունը բարդացնում են դիտվող ուժեղ քամիները՝ Գավառում 25 մ/վրկ, Գորիսում, Արթիկում, Գյումրիում,...

Փոխվարչապետն ընդունեց Իրաքի արտգործնախարարին

Փոխվարչապետն ընդունեց Իրաքի արտգործնախարարին 00:00 / 03.12.2013

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զիբարիի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը ողջունեց ԱԳ նախարարի այցը Հայաստան` նշելով, որ վերջին շրջանում հայ-իրաքյան հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են եւ երկու կողմից դրանց խորացման ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում: "Երեւանում Իրաքի դեսպանության վերաբացումը,...

Առաջին այցը՝ 25 տարի անց 16:59 / 02.12.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող ժնևյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռուդոլֆ Մյուլլերը, որը նաև հանդիսանում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական (INSARAG) և աղետների գնահատման ու համակարգման խմբերի (UNDAC) ընդհանուր պատասխանատուն: Նրան ընդունել է ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Վերջինս, ողջունելով հյուրին, համառոտ ներկայացրեց ԱԻՆ կառուցվածքը, գործառույթները և միջազգային չափանիշներին համապատասխան փրկարարական թիմեր...