Նորություններ

Պաշտոնական

Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով 12:44 / 02.12.2013

Դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից պայմանավորված հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից մինչև դեկտեմբերի 4-ի աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:  

Երեւանում անցկացվեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը

Երեւանում անցկացվեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը 00:00 / 01.12.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Նազարովի համանախագահությամբ: Վ. Տերտերյանը նշեց, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ...

Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների պատվիրակությունները հանդիպումներ են ունենում ՀՀ մարզերում 00:00 / 01.12.2013

Դեկտեմբերի 2-3-ը Գյումրիում եւ Երեւանում կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության շուրջ երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից 9-ը ղեկավարում են նահանգապետները: Պատվիրակությունների մի մասն արդեն Հայաստանում է եւ նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները:   Նոյեմբերի 30-ին Արխանգելսկի եւ Նիժնի...

Երկրաշարժ Իրանի տարածքում 22:48 / 29.11.2013

Նոյեմբերի 29-ին, ժամը 22.40-ին ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.12-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Մակու քաղաքից 25 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.52 0 և արևելյան երկայնության 44.57 0 : Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային...

Հայաստանը լավագույն փորձի երկիր. ԱԻՆ և ՄԱԶԾ համագործակցությունը շարունակվում է 18:26 / 29.11.2013

Նոյեմբերի 29-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինային, ՄԱԶԾ բնապահպանության ծրագրի համակարգող Արմեն Մարտիրոսյանին և ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանին: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԶԾ համագործակցության արդյունքները և նախանշվեցին հետագա զարգացումները: Տիկին Քլեր Մեդինան, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց. - Ես բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը և ուզում եմ անձամբ...

ԱԻՆ շարքերը համալրվում են 17:03 / 29.11.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են նոր նշանակումներ՝ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տնտեսական բաժնում, օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում, փրկարարական ուժերի վարչության «Նաիրիտ գործարան» ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի, ինչպես նաև Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ...