Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻ նախարարությունում 11:36 / 13.01.2014

Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց հանրապետությունում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին` նշելով, որ տոնական օրերին իրականացվել է ներքին ուժեղացված ծառայություն: Մշակվել ու հաստատվել է փրկարար ծառայության 2014 թ. աշխատանքային պլանը, ինչպես նաև պատրաստվել են առաջարկություններ` ԱԻՆ միասնական տեխնիկական բազա...

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում 00:00 / 13.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում`2013թ-ին կատարված աշխատանքներին եւ 2014 թ-ի ծրագրերին ծանոթանալու նպատակով: Մինչ խորհրդակցությունը` փոխվարչապետը ծանոթացավ արխիվի երեք մասնաշենքերի, ինչպես նաեւ պահոցների հիմնանորոգման, ջերմամեկուսացման աշխատանքներին, որոնք իրականացվել են «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի» կողմից` Համաշխարհային բանկի էներգախնայողության...

Կստեղծվի հետադարձ կապ մետրոպոլիտենի հետ 17:30 / 10.01.2014

ԱԻ նախարարությունն ընդլայնում է իրազեկման դաշտը Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` նվիրված Երևանի մետրոպոլիտենի հետ համագործակցության հարցերին: Խորհրդակցությունը վարում էր ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ներկա էին նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի և Երևանի մետրոպոլիտենի պատասխանատու ներկայացուցիչներ: Ա. Երիցյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, համառոտ ներկայացրեց ԱԻ նախարարության անցած ճանապարհը և նշեց, որ մետրոպոլիտենի...

"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր 00:00 / 08.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ "Հայջրմուղկոյուղի"ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Քննարկվեցին վերջին շաբաթների ընթացքում ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր: Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց ներկա իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես նշվեց, որ վերջին շրջանում եղանակով պայմանավորված` որոշ...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հարցազրույցը` Հայկական երկրորդ հեռուստաալիքի "Խոսքի իրավունք" հաղորդաշարին 2013թ. դեկտեմբերի 30-ին (սղագրություն) 00:00 / 31.12.2013

-Պրն Գեւորգյան, արդեն ավանդույթ են դարձել մեզ հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցները: Փորձենք գնահատել անցնող տարում կատարված աշխատանքները, առաջընթացներն ու բացթողումները, անդրադառնանք նաեւ գալիք տարվա ծրագրերին: -Իրոք, լավ ավանդույթ է դարձել տարին միասին ամփոփելը, եւ այդ իմաստով կարող եմ ասել, որ 2013 թվականը բավականին ծանրաբեռնված, բավականին հագեցած տարի էր: Այն, ինչ մենք նախատեսել էինք, առնվազն գոնե տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացվելիք...

ԱԻ նախարարը ՊՆ զորամասում 13:40 / 28.12.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել է ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամաս: Նախարարը հանդիպել է զորամասի հրամանատարությանը, նրանց ուղեկցությամբ շրջել տարածքում, եղել զորանոցներում, դասասենյակներում և բուժկետում, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին: Շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նորակոչիկներին մաղթել է բարի ծառայություն և ամենայն բարիք: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Ա. Երիցյանը Լուսակերտի զորամասին...