Նորություններ

Պաշտոնական

Ամենաբարձր գնահատականի է արժանացել ԱԻ նախարարությունը 13:27 / 28.12.2013

Դեկտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ և ոստիկանության 2013 թ. գործունեության գնահատականը թեմայով անցկացված հարցման արդյունքները ներկայացրեց Հայաստանում Gallup International Association–ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցումն իրականացվել է Երևանում, 1066 մարդու շրջանում, դեկտեմբերի 4-12-ը: Հարցվածների 66 տոկոսը դրական է գնահատել Երևանի քաղաքապետարանի աշխատանքը: ՀՀ ոստիկանության վերաբերյալ հարցման տվյալներով` հարցվածների 60 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում...

ԱԻՆ՝ միշտ ձեր կողքին. Փրկարարները նաև ծերերին աջակից 13:18 / 28.12.2013

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցության ամուր թելերով է կապված նաև գերմանական կարմիր խաչի հետ և աջակից է Հայաստանում իրականացվող մարդասիրական բոլոր ծրագրերին: «Հուսո տուն» բարեգործական կենտրոնը կազմակերպել էր «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» բարեգործական ծրագրերի շահառուների համար նախատեսված ամանորյա նվեր-փաթեթների բաշխում: Բաշխմանը մասնակցում էին կենտրոնի կամավորները, աշխատակիցները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, ինչպես նաև ՀՀ փրկարար...

Նոր սեյսմիկ կայան Փամբակ-Սևանի ակտիվ բեկվածքի գոտում 12:30 / 28.12.2013

Անցնող տարվա դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) աշխատակիցները GURALP տիպի նոր թվային սեյսմիկ կայան տեղադրեցին ՍՊԾ-ի «Սևան» դիտակետում: Կայանը տրամադրվել է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից: Նոր կայանը թույլ է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել սեյսմիկ ռեժիմը Փամբակ-Սևանի ակտիվ բեկվածքի գոտում և որակապես բարձրացնել սեյսմիկ վտանգի գնահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում: «Սևան» դիտակետի շրջակայքում կատարվեցին...

Նոր ահաբեկություն Վոլգոգրադ քաղաքում (լրացված) 10:31 / 28.12.2013

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.40-ին ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.23-ի սահմաններում Վոլգոգրադ քաղաքի Դերժինսկի շրջանի Համինսկի շուկայի մոտակայքում՝ համար 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների 15 մարդ զոհվել է , 27-ը՝ վիրավորվել: Ճշտվում է ՀՀ քաղաքացիների առկայությունը զոհերի և տուժածների թվում:  ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային...

Տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը 00:00 / 28.12.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ներկայացվեցին "Անշարժ գույքի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ նախագծի վերաբերյալ նախարարության մոտեցումները: Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` "Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները" հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով...

Փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզի N զորամաս 00:00 / 28.12.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ, այսօր այցելեց Արմավիրի մարզի N զորամաս: Ա.Գեւորգյանը շրջայց կատարեց զորամասում, զրուցեց զինվորների ու սպաների հետ, ծանոթացավ նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ`փոխվարչապետն իր բարեմաղթանքները հղեց զինծառայողներին: