Նորություններ

Պաշտոնական

Կայացավ ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող խորհրդի լիագումար նիստ 00:00 / 24.07.2008

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի լիագումար նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը։ Քննարկվեցին տարբեր գերատեսչությունների՝ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների, մաքսային եւ հարկային պետական ծառայությունների կողմից 2007 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները։ Խորհուրդը...

ՀՀ փոխվարչապետը հանդիպեց ՀԲ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ 00:00 / 23.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՀԲ ներկայացուցիչները՝ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմեն Վարուդակիսի գլխավորությամբ, այսօր քննարկեցին ջրամատակարարման ոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից առաջարկվել են Վեդիի տարածաշրջանում ոռոգման նպատակով նոր ջրամբարի կառուցման եւ մայր ջրանցքների վերանորոգման ծրագրերը: Այսօր այդ...

Քննարկվեցին համայնքների բյուջեների կատարման կիսամյակի արդյունքները 00:00 / 23.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր քննարկվեցին համայնքային բյուջեների հավաքագրման 2008թ. առաջին կիսամյակի արդյունքները։ ՀՀ փոխվարչապետն իր դժգոհությունն արտահայտեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների արդյունքների կապակցությամբ։ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանին, Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանին, Վայոց Ձորի մարզպետ Վ. Մաթեւոսյանին, Շիրակի մարզպետ Լ. Նանյանին, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին, Լոռու...

ՀՀ փոխվարչապետը` Սյունիքում 00:00 / 19.07.2008

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր Սյունիքի մարզ կատարած այցի աշխատանքային ծրագրի շրջանակներում եղավ ԵԱՀԿ-ի Բնապահպանական հանրային տեղեկատվական «Օրհուս» Կապանի կենտրոնում։ Այստեղ նրան մանրամասն ներկայացրեցին կենտրոնի գործունեությունը։ Փոխվարչապետին հետաքրքրեցին այդ կենտրոնի եւ ՀՀ բնապահպանության նախարարության մարզային կառույցի համագործակցության շրջանակները։ Առաջարկեց մոտ ժամանակներս Երեւանում քնննարկել Հայաստանում «Օրհուս» կենտրոնների եւ ՀՀ բնապահպանության նախարարության...

ՀՀ փոխվարչապետի այցը Սյունիքի մարզ 00:00 / 18.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային երկօրյա այցով մեկնեց Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու եւ քննարկելու առկա խնդիրները: Կապանում ԵԱՀԿ գրասեյակում ՀՀ փոխվարչապետին մանրամասն ներկայացրին ԵԱՀԿ եւ ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ տեղում քննարկվեցին ԵԱՀԿ ներկայացուցչության կողմից Սյունիքի մարզում նախանշվող ծրագրերը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանրապետության...

Շիրակի մարզպետի ասուլիսը՝ Երեւանում 00:00 / 18.07.2008

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի ասուլիսը։ Մարզպետը ներկայացրեց ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 12-ի արտագնա նիստում ընդունված՝ Շիրակի մարզի զարգացմանը միտված որոշումներն ու ծրագրերը, դրանց իրականացումից ակնկալվող արդյունքները։ Լիդա Նանյանը խոսեց նաեւ մարզում առկա խնդիրների մասին, պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։ Հասարակայնության հետ կապերի բաժին