Նորություններ

Պաշտոնական

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւս անցնում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության 00:00 / 15.08.2008

Ավելի քան մեկ տարի է, ինչ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում թղթայինին զուգահեռ փորձարկվում է փաստաթղթերի էլեկտրոնային շարժի "Mulberry" համակարգը ։ Այն արդեն ներդրվել է ՀՀ կառավարությունում, ՀՀ ֆինանսների եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարություններում։ Օգոստոսի 19-ից ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում եւս փաստաթղթաշրջանառությունն ամբողջովին կիրականացվի էլեկտրոնային եղանակով, որի շնորհիվ ոչ միայն կհեշտանա առօրյա աշխատանքը, այլեւ առավել տեսանելի ու վերահսկելի կդառանա...

ՀՀ փոխվարչապետը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղերում ծանոթացան մի շարք ծրագրերի իրականացմանը 00:00 / 09.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր այցելեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնք: Ականատես եղան, թե համայնքի միջնակարգ դպրոցն ինչպես է վերանորոգվել «Լուսավան-Կենտրոն» ընկերության եւ «Դար» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ միջոցներով, ծանոթացան «Լուսավան-Կենտրոն» ընկերության կողմից Ծաղկունքում իրականացվող մյուս ծրագրերին։ ՀՀ փոխվարչապետը եւ Էկոնոմիկայի նախարարն այնուհետեւ այցելեցին Կոտայքի մարզ, ծանոթացան...

Կգույքագրվեն համատիրությունների գործունեության ոլորտում առկա խնդիրները 00:00 / 09.08.2008

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականի` Հայաստանի Հանրապետությունում համատիրությունների գործունեության ոլորտում առկա խնդիրներն ուսումնասիրելու եւ դրանց լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ։ ՀՀ փոխվարչապետի մոտ այսօր տեղի ունեցավ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որտեղ քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: Նշվեց, որ համատիրությունների...

Օրակարգում՝ գյուղական համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավման խնդիրները 00:00 / 08.08.2008

Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) անցած տարվանից հետազոտություններ է կատարում Հայաստանի չորս մարզերում՝ Արագածոտնում, Շիրակում, Տավուշում եւ Գեղարքունիքում՝ գյուղական համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման, վերակառուցման եւ բարելավման ծրագիր իրականացնելու նպատակով։ Միաժամանակ Գեղարքունիքի մարզի երկու համայնքներում՝ Լճավանում եւ Ափնագյուղում պիլոտային ծրագիր է իրականացվում։ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ...

Քննարկվեցին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի կազմակերպական հարցերը 00:00 / 02.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկվեցին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Թուրքիա խաղի անցկացման հետ կապված կազմակերպական հարցեր։ Նշվեց, որ հարեւան Թուրքիայից սպասվում է իրենց ֆուտբոլային թիմին քաջալերողների մեծ խմբի այց Հայաստան։ Մանրամասն քննարկվեցին ֆուտբոլային թիմի, նրանց քաջալերողների անվտանգության ապահովման, կարգուկանոնի...

ՀՀ փոխվարչապետը կրկին դիտարկեց ոռոգման համակարգի վիճակը 00:00 / 02.08.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ոռոգման համակարգի պատասխանատուների հետ կատարեց գլխամասային հանգույցների հերթական դիտարկումը։ Եղավ նախ Երեւանի, ապա Արմավիրի եւ Արարատի մարզերի ոռոգման համակարգերի խոշոր պոմպային կայաններում։ Հենց տեղերում քննարկվեցին ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակությամբ ջրով ապահովվածության, ինչպես նաեւ՝ առկա խնդիրները։ Տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Հասարակայնության հետ կապերի բաժին