Նորություններ

Պաշտոնական

«Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկման արդյունքները ՀՀ մարզերում 01.07.09թ. դրությամբ 00:00 / 18.07.2009

Ստորեւ բերված են «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկման արդյունքները ՀՀ մարզերում 01.07.09թ. դրությամբ

ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհուրդը քննարկեց առաջին կիսամյակի արդյունքները 00:00 / 18.07.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի հերթական նիստը: Ներկայացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2009թ. առաջին կիսամյակի գործունեությունը: Խորհրդին տեղեկացվեց նաեւ ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 30-ի թիվ 38 արձանագրային որոշմամբ...

Փոխվարչապետն այցելեց Իրանի Հանրապետության դեսպանատուն 00:00 / 17.07.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Հանրապետության դեսպանատուն։ Սգո մատյանում նա գրառում կատարեց՝ ՀՀ կառավարության եւ իր անունից անկեղծ ցավակցություն հայտնելով Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի վթարի զոհերի անվերադարձ կորստի առիթով։ Հասարակայնության հետ կապերի բաժին

Վաղը Երեւան կտեղափոխվեն ավիավթարի զոհերի մասունքները 00:00 / 17.07.2009

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Թեհրան -Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կառավարական հանձնաժողովին զեկուցեցին, որ իրենց վրա դրված խնդիրները լուծված են: Տեղեկացվեց, որ հուլիսի 18-ին՝ տեղական...

Քասախում եւս սոցիալական տուն կկառուցվի 00:00 / 17.07.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզի Քասախ համայնք, որտեղ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գլխավոր Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը` Ճապոնական կառավարության դրամաշնորհային ծրագրով կվերակառուցի գործարանային նախկին արտադրական մասնաշենքը։ Արդյունքում 54 փախստական, կարիքավոր ընտանիքներ կապահովվեն սոցիալական բնակարաններով՝ կոմունալ բոլոր հարմարություններով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ առթիվ մինչեւ հուլիսի 25-ը ՀՀ...

Զոհված ուղեւորների հարազատները եղան վթարի վայրում 00:00 / 16.07.2009

Ժամը 20:30-ի դրությամբ զոհվածների հարազատներն Իրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ժամանել են Ղազվին քաղաքի մերձակայքում գտնվող Տու-154 ինքնաթիռի վթարի վայր: Հարազատները հնարավորություն ունեցան անձամբ ականատես լինելու տեղի ունեցած աղետի հետեւանքներին եւ ծաղիկներ դրեցին ի հիշատակ իրենց մտերիմների եւ բարեկամների: Նրանց տեղեկացվել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների հայտնաբերված մասունքները եւ անձնական պարագաներն արդեն տեղափոխվել են Թեհրան` ԴՆԹ-ի...