Նորություններ

Պաշտոնական

Հեղեղումներ Գավառում 00:00 / 11.05.2007

Հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ տեղացած անձրեւների հետեւանքով ավելացած հեղեղումները վնասներ են պատճառել Գեղաքունիքի մարզի մի շարք համայնքներում։ Մայիսի 9-ի երեկոյան Գավառագետի մակարդակը բարձրացել է, եւ ահագնացած ջուրը թեքել է գետի լայնքով կառուցված ջրաղացը։ Դրա հետեւանքով փակվել է գետի հունը, եւ ջուրը հեղեղել է Գավառի Արծվաքար թաղամասի գետափնյա 40 տները։ Անմիջապես օգնության հասած փրկարարները դուրս են բերել ջրի մեջ մնացած տների բնակիչներին։ Ընտանի կենդանիները...

Խորացվող փոխհարաբերություններ 00:00 / 02.05.2007

Այսօր ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Խալիֆա Շահին ալ-Մրրիին (նստավայրը` Թեհրան)։ Դեսպանն իր երկրի իշխանությունների անունից հայտնեց, որ ԱՄԷ-ը նպատակադրված է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Երկու երկրների հարաբերությունների խորացման եւ ավելի հստակ, գործնական քայլեր կատարելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն առաջարկեց...

Դեպի էլեկտրոնային կառավարում 00:00 / 28.04.2007

2007 թվականի պետական բյուջեում ՀՀ Կառավարությունն առաջին անգամ նախատեսել է ծախսային առանձին տող՝ բոլոր 10 մարզպետարանների տեղեկատվական կենտրոնների, ինչպես նաեւ տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի (www.region.am) պահպանման եւ շահագործման համար։ Աշխարհի զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են տեղական ինքնակառավարման ոլորտում արդյունավետ կառավարման, ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության ապահովման, հետեւաբար՝ ինքնակառավարման արդյունավետության եւ որակի...

Համայնքային եւ բնապահպանական ենթակառուցվածքային առաջին վարկը 00:00 / 26.04.2007

Այսօր ՀՀ կառավարության եւ Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի միջեւ Սեւանա լճի բնապահպանական ծրագրի վարկային համաձայնագիր ստորագրվեց։ Համայնքային եւ բնապահպանական ենթակառուցվածքային առաջին վարկը կուղղվի Սեւանա լճի շրջակայքում գտնվող քաղաքային հինգ համայնքներում կեղտաջրերի հավաքման ու մաքրման ծառայությունների բարելավմանը: 7 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որ ավարտին կհասցվի 2010 թ. հոկտեմբերին, կազմված է հետեւյալ մասերից. 1. Գավառ քաղաքում կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում:...

Քննարկումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ 00:00 / 13.04.2007

ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ներքին տեղահանվածների մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Ուոլտեր Քելինի հետ քննարկեցին ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ 1988-ի աղետալի երկրաշարժի հետեւանքով տեղահանված եւ անօթեւան մնացած ընտանիքներին իրենց բնակավայրերը վերադարձնելուն ուղղված ծրագրերը։ Նախարարն իր հյուրին նախ ներկայացրեց նորանկախ Հայաստանին վերջին տարիներին բաժին հասած դժվարությունները։ Նա շեշտեց, որ ղարաբաղյան...

Ընդդեմ ապօրինի հատումների 00:00 / 09.04.2007

Խորհրդի անդրանիկ նիստը Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի փոփոխված կազմով խորհրդի առաջին նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանը։ ՀՀ կառավարության կողմից ստեղծված եւ ՀՀ նախագահի կողմից վավերացված այս Խորհրդի հիմնական խնդիրներն են՝ հանրապետությունում ապoրինի հատումների կանխարգելումը, դրանց դեմ...