Նորություններ

Պաշտոնական

Համագործակցության նոր հնարավորություն համայնքների համար 00:00 / 13.07.2009

Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվում է Ապակենտրոնացված համագործակցության նախագծերի Բորսա՝ Ֆրանսիայի համայնքների հետ բարեկամական նոր կապեր ստեղծելու եւ համագործակցելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության այն համայնքները, որոնք ցանկանում են գրանցվել Ապակենտրոնացված համագործակցության նախագծերի բորսայում եւ մրցույթին մասնակցելու համար ներկայացնել իրենց ծրագրերը, կարող են օգտվել հետեւյալ տեղեկատվությունից, որը մշտապես տեղադրված է...

Հերթական հանդիպումը մարզպետների հետ 00:00 / 09.07.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ հուլիսի 8-ին կայացավ ՀՀ մարզպետների հետ կայացած հերթական հանդիպումը եւս բավական հագեցած օրակարգ ուներ։ Առաջինը քննարկվեց ավագ դպրոցների կազմավորման խնդիրները մարզերում։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումների ծրագրով, կրթության որակի եւ արդյունավետության բարձրացման ու արդիականացման նպատակով անցած տարի ստեղծված 10 եռամյա ավագ դպրոցների թվին ՀՀ կառավարության...

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ ծրագրերը կշարունակվեն 00:00 / 07.07.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Սթիվեն Ալլենին: Քննարկվեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից իրականացված եւ նախանշվող ծրագրերը: Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին եւ շնորհակալություն հայտնեց երկարամյա համագործակցության...

Փոխվարչապետն ընդունեց ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին 00:00 / 07.07.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին` իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Ողջունելով դեսպանին, փոխվարչապետը բարձր գնահատեց հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերը: Հատկապես վերջին տարիներին նոր թափով լայն համագործակցություն է ծավալվում Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ։ Երկու երկրների միջեւ...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Ֆրանսիայի սենատի անդամին 00:00 / 04.07.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ֆրանսիայի Ռոն-Ալպ մարզի սենատոր, Ֆրանսիայի սեանատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բերնար Պիրասին։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետը բարձր գնահատեց Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար լայն համագործակցությունը։ Արմեն Գեւորգյանը կարեւորեց Հայաստան-Եվրամիություն համագործակցությունում Ֆրանսիայի գործուն աջակցությունը։ Բերնար Պիրասը նշանակալի դերակատարություն ունի...

Դարբնիկում կացարանով ապահովվեցին Իրաքից ներգաղթած 47 փախստական ընտանիքներ 00:00 / 03.07.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դարբնիկում մասնակցեց փախստականների համար կառուցված կացարանի բացմանը։ Հիմնովին վերակառուցված եւ վերափոխված շենքում կացարաններով կապահովվեն Իրաքից ներգաղթած 47 փախստական ընտանիքներ: Երկհարկանի շենքը վերակառուցվել է ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գլխավոր Հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի, ինչպես նաեւ Հայաստանի այլ...