Նորություններ

Պաշտոնական

Օրակարգում՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի խնդիրը 00:00 / 10.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարները։ Քննարկվեց համայնքների վարչական սահմաններից դուրս հողերի օգտագործման խնդիրը։ ՀՀ փոխվարչապետը հայտնեց, որ հարցը խնդրահարույց է եւ բազմիցս բարձրացվել է վերջին շրջանում մարզեր կատարած իր այցերի ժամանակ։ ՀՀ...

Քննարկվեց Բնակարանների գնման վկայագրերի ծրագրի ընթացքը 00:00 / 10.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր քննարկվեց ԲԳՎ-ների (Բնակարանների գնման վկայագրերի) ծրագրի ընթացքը 2008 թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների եւ ՀՀ կառավարության հունիսի 16-ին Գյումրիում կայացած արտագնա նիստում հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարարը, Լոռու եւ Շիրակի մարզպետները։ Արձանագրվեց, որ ծրագրի շրջանակներում Վանաձորում եւ Դիլիջանում ամբողջությամբ լուծվում է երկրաշարժից...

Խիստ մոտեցում՝ ֆինանսական խախտումներին 00:00 / 09.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2008 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ վարչապետի թիվ 914-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2008 թվականի ծրագրով կատարված ստուգումների արդյունքները։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը,...

Արմեն Գեւորգյանն ընդունեց KFW բանկի պատվիրակությանը 00:00 / 09.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց գերմանական KFW բանկի պատվիրակությանը: Գերմանական KFW բանկը, որ Լոռու, Շիրակի, Արմավիրի մարզերում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր է իրականացնում, ամեն տարի ծանոթանում է կատարված աշխատանքի ընթացքին եւ որակին: Այս օրերին պատվիրակությունը կրկին Հայաստանում է։ KFW բանկի ներկայացուցիչները ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ կիսեցին կատարված աշխատանքներից ստացված...

Ներկայացվեց Օրհուս կենտրոնների գործունեությունը 00:00 / 09.09.2008

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր ներկայացվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Օրհուս կենտրոնների գործունեությունը։ Բնապահպանական տեղեկատվության հասարակական առաջին կենտրոնն ստեղծվել է Երեւանում՝ 2001 թվականին։ Այսօր Հայաստանի տարբեր մարզերում գործում են 10 նման կենտրոններ, եւս 4-ը կբացվեն առաջիկայում։ Գյումրիի, Գեղարքունիքի, Դիլիջանի, Հրազդանի, Ստեփանավանի եւ Իջեւանի Օրհուս կենտրոնների համակարգողները ներկայացրեցին իրենց կողմից կատարված աշխատանքները, հիմնախնդիրները։...

Ներկայացվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը 00:00 / 05.09.2008

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր ներկայացվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը լրագրողներին ներկայացրեցին նոր օրենքի առավելությունները։ Նշվեց, որ, ի տարբերություն գործող օրենքով ամրագրված պարզ բանաձեւի, պետության կողմից համայնքներին հատկացվող դոտացիաները...