Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ու ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը քննարկեցին երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր 00:00 / 10.05.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սաիդ ալ Մանսուրիի հետ: Կողմերը քննարկեցին առեւտրատնեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սաիդ ալ Մանսուրին նշեց, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների, եւ, մասնավորապես, Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման համար նա հեռանկարային համարեց...

ՀՀ փոխվարչապետը ելույթով հանդես եկավ ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովում

ՀՀ փոխվարչապետը ելույթով հանդես եկավ ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովում 00:00 / 10.05.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մասնակցեց ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովի (AIM-2011) պաշտոնական բացման արարողությանը: Լիագումար նիստում փոխվարչապետը հանդես եկավ ելույթով:   Հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին 00:00 / 10.05.2011

Այսօր մեկնարկեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության, Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչներ, գործարարներ, կմասնակցի ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին: Նախատեսվում է նաեւ փոխվարչապետի ելույթը: Այցի ընթացքում փոխվարչապետը մի շարք...

Քննարկվեցին ՋՕԸ-երի գործունեության հետ կապված հարցեր 00:00 / 06.05.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր անցկացվեց խորհրդակցություն` Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ի ղեկավարների, ՏԿ փոխնախարար Ա. Բախշյանի մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվեցին ՋՕԸ-երի գործունեության հետ կապված հարցեր:...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հայաստանի սոցներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավարի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հայաստանի սոցներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավարի պատվիրակությանը 00:00 / 04.05.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին` ՀԲ երեւանյան գրասենյակի պատասխանատուների ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: Երկուստեք նշվեց, որ ՀԲ -ի եւ Հայաստանի...

Փոխվարչապետն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Փոխվարչապետն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին 00:00 / 04.05.2011

ՀՀ փոխվարչպետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: ՀՀ փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ աշխատանք: Քննարկվեցին Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնմանը վերաբերող, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ա. Գեւորգյանը նշեց, որ երկու երկրները դեռեւս լիովին չեն օգտագործում փոխգործակցության առկա ներուժը...