Նորություններ

Պաշտոնական

Իրազեկման միջոցները ՀՀ մարզերում եւ համայնքներում 00:00 / 12.06.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ձգտում է հնարավորինս հրապարակային դարձնել իրականացվող ծրագրերն ու ընթացիկ գործունեությունը։ Նույն պահանջը դրվում է ՀՀ մարզպետարանների առջեւ։ Իսկ ի՞նչ հնարավորություններ եւ միջոցներ են առկա մարզպետարանների եւ համայնքապետարանների գործունեության հրապարակայնությունն ապահովելու համար։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի ապրիլի 30-ին կայացած նիստի որոշմամբ գույքագրվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի եւ...

Փոխվարչապետն ընդունեց Ռաս ալ- Խայմա Էմիրության թագաժառանգի պատվիրակությանը 00:00 / 11.06.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ռաս ալ-Խայմա Էմիրության թագաժառանգի խորհրդական դոկտոր Խաթրին, ով ղեկավարում է «Ռաս ալ- Խայմա ինվեստմնթ օթորիթի» ընկերության տնօրինության պատվիրակությունը: Փոխվարչապետի հետ քննարկվեցին դեռեւս անցած տարվա օգոստոսին ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին ներկայացված՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Մասնավորապես` անդրադարձան Ավան թաղամասում նախատեսվող կառուցապատման ծրագրի համար հատկացված...

Օրակարգում՝ գերնորմատիվային հողերի ոռոգման խնդիրը 00:00 / 10.06.2009

Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում գյուղատնտեսական նշանակության գերնորմատիվային հողերի ոռոգման խնդրին նվիրված խորհրդակցությանը մասնակցում էին Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզպետները, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը, համայնքապետեր, ՋՕԸ-երի ղեկավարներ։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հաշվարկված ոռոգման ջրի օգտագործման միջին նորմայից...

Արմեն Գեւորգյանն այցելեց Գյումրի 00:00 / 09.06.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, պետական շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ա. Վարուդակիսի, Հայաստանի Հանրապետությունում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար-դեսպան Ռ. դը Լյուցեմբերգերի, Հայաստանում ներկայացված միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Շիրակի մարզ։ Գյումրիում գործող GITC-ում Ներսես Երիցյանը ներկայացրեց...

Գեղարքունիքի մարզպետի ասուլիսը Երեւանում 00:00 / 09.06.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ասուլիսը։ Նա ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, մարզում իրականացվող ծրագրերը Նվեր Պողոսյանը խոսեց նաեւ առկա հիմնախնդիրների մասին, ինչպես նաեւ պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։ Հասարակայնության հետ կապերի բաժին

Կայացավ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հարցերով հանձնաժողովի առաջին նիստը 00:00 / 06.06.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ այսօր կայացավ Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի, ինչպես նաեւ միջոցառումների ծրագրերի հրապարակային եւ մասնակցային քննարկումների, միջազգային փորձագիտական գնահատականների հաշվի առնման արդյունքում վերջնական լրամշակման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովում ներգրավված են ինչպես պետական կառույցների, այնպես էլ տեղական...