Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն Արմավիրում ծանոթացավ խաղողի մթերման ընթացքին 00:00 / 29.09.2010

Խաղողի մթերման գործընթացին ծանոթանալու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում էր: Մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանը նախ այցելեց Վաղարշապատի «Սար կոպ» ՍՊԸ, որտեղ մթերումն սկսվել է սեպտեմբերի 28-ից: Ընկերության ղեկավարության հավաստիացմամբ` անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծված են լայնածավալ եւ կազմակերպված մթերում իրականացնելու համար: Տեղեկացվեց, որ վճարումները կատարվում են տեղում` առանց ձգձգումների: Արշալույս...

ՀՀ փոխվարչապետը հանդիպեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցչին 00:00 / 28.09.2010

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի (ՓԳՀ) ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեին: Ա. Գեւորգյանը կարեւորեց ՄԱԿ-ի պատրաստակամությունն աջակցել ՀՀ կառավարությանը` լրամշակելու 2008 թ-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրերը վերադարձնելու փաստաթուղթը,...

Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ խաղողի մթերման գործընթացին 00:00 / 28.09.2010

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի մարզ` ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին: Փոխվարչապետը, մարզպետ Է. Բարսեղյանի, գյուղատնտեսության փոխնախարար Ս. Գալստյանի ուղեկցությամբ, եղավ մթերող ընկերությունների բերքի ընդունման կետերում: «Երեւանի կոնյակի, գինու, օղու կոմբինատ» ԲԲ ընկերության Մասիսում գտնվող կետում մթերման գործընթացը կազմակերպված էր իրականացվում: Այստեղ վճարումները կատարվում են տեղում` ըստ խաղողի որակի եւ շաքարայնության աստիճանի:...

ՀՀ փոխվարչապետի մոտ ներկայացվեց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների հզորացման վերաբերյալ զեկույցը 00:00 / 28.09.2010

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր ներկայացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության, կարողությունների հզորացման հնարավորությունների վերաբերյալ զեկույցը, որը պատրաստվել է Համաշխարհային բանկի «Անտառային մոնիտորինգի հզորացման դրամաշնորհ» ծրագրով ընտրված խորհրդատուի կողմից: Ներկա էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանը, բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանը, Համաշխարհային բանկի եւ...

ՀՀ փոխվարչապետն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր 00:00 / 25.09.2010

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով եղավ Շիրակի մարզում: Մարզպետ Ա. Գիզիրյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Փանիկ համայնք, եղավ Մանթաշի ինքնահոս համակարգի վերականգնված հատվածում: «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի «Ոռոգման ենթակառուցվածքներ» բաղադրիչի շրջանակում վերակառուցվում է Փանիկ-Մեղրաշեն ինքնահոս համակարգի հիմնական խողովակաշարի մոտ...

Տեղի ունեցավ ՀՊԱՀ-ի հոբելյանական հանձնաժողովի նիստը 00:00 / 23.09.2010

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյակը նշելու նպատակով ստեղծված հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նիստում համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը ներկայացրեց հոբելյանական տարվա կապակցությամբ նախատեսված աշխատանքների ընթացքը: Հոբելյանական հիմնական միջոցառումները ծրագրված են հոկտեմբերի 21-23-ին: Այդ օրերին կանցկացվի համալսարանի 80-ամյակին նվիրված...