Նորություններ

Պաշտոնական

Բերդի տարածաշրջանում քննարկվեցին տեղի համայնքների հիմնախնդիրները 00:00 / 13.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան: Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ Վազաշեն գյուղում ծանոթացավ սողանքի հետեւանքով քանդված ճանապարհի վերակառուցման նախագծին: Բերդում ծանոթացավ քաղաքի մշակույթի տան եւ թիվ 2 դպրոցի մարզադահլիճի համար ջեռուցման միասնական համակարգի կառուցման նախագծին, որի շինարարությունը կիրականացնի Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամը: Իսկ Վերին Կարմիր Աղբյուր գյուղում...

Հայ-ղազախական համագործակցությունն ամրապնդվում է 00:00 / 12.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայ-ղազախական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տոբուլբեկ Օմարովին եւ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոժիգիտովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը եւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ...

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ քննարկվել են թրաֆիկինգի կանխարգելման հարցեր 00:00 / 08.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բիոդենին: Քննարկվեցին թրաֆիկինգի կանխարգելմանն ուղղված ազգային քաղաքականության բարելավմանը, թրաֆիկինգի զոհերի աջակցությանը, ներքին թրաֆիկինգին, ինչպես նաեւ աշխատանքային եւ համագործակցային պայքարին վերաբերող հարցեր: ՀՀ փոխվարչապետը կարեւորեց ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի առաքելությունը Հայաստանում, նշեց, որ թրաֆիկինգի խնդիրները գտնվում են ՀՀ...

Կայացել են Հայ-եգիպտական եւ Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի նիստերը 00:00 / 07.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր անցկացրեց Հայ-եգիպտական եւ Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի նիստերը: Քննարկվեցին միջկառավարական համագործակցության մի շարք հարցեր: Որոշվեց եգիպտական կողմին առաջարկել` միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել չորրորդ եռամսյակում: Նիստի մասնակիցներին տեղեկացվեց, որ կատարական կողմը ներկայացրել է Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի կատարական կողմի կազմը: Որոշվեց...

Խորհրդակցություն` ուղղված տեղական եւ տարածքային կառավարման խնդիրներին, հրապարակայնության ապահովմանը 00:00 / 06.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետների մասնակցությամբ Շիրակի մարզում անցկացրեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին տեղական եւ տարածքային կառավարման բնագավառի մի շարք խնդիրներ: Խորհրդակցության առաջին փուլում, որին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահներ Ֆ. Բաշոյանը եւ Ա. Մուսայանը, քննարկվեց առաջին սեփականաշնորհման ընթացքում գյուղատնտեսական հողերի գրանցման փուլում տեղ գտած...

Մայիսի 5-ին ԼՂՀ պատվիրակությունը կայցելի Շիրակի մարզ 00:00 / 05.05.2009

ՀՀ կառավարության հրավերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) վարչական շրջանների եւ Հայաստանի մարզերի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակում այսօր երկօրյա այցով Շիրակի մարզ կայցելի ԼՂՀ պատվիրակությունը` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ: Մայիսի 5-ին նախատեսվում է, որ ԼՂՀ վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Երկրաշարժի զոհերի հուշակոթողին, կհանդիպի Գյումրիի ուսանողների հետ, ներկա կլինի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Ղարաբաղի եւ Շիրակի...