Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ ՀՀ 2011 թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը 00:00 / 20.05.2009

Այսօր կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2011 թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հաձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի եւ դրա հիման վրա ՀՀ կառավարության 2009թ. մարտի 26-ին ընդունած որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնել 2011թ. հոկտեմբերի 12-21-ը ներառյալ։ Փորձնական մարդահամարը կանցկացվի 2010 թ. ապրիլի...

ՀԲ պատվիրակության հետ քննարկվեց գերնորմատիվային հողերի խնդիրը 00:00 / 19.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Արմեն Գեւորգյանը` գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրը քննարկելու նպատակով: Փոխվարչապետը ՀԲ պատվիրակությանը ներկայացրեց վերջերս ՀՀ կառավարությունում բազմիցս քննարկված գյուղատնտեսական նշանակության գերնորմատիվային հողերի ոռոգման խնդիրները: Խոսքն Արարատյան...

Բերդի տարածաշրջանում քննարկվեցին տեղի համայնքների հիմնախնդիրները 00:00 / 13.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան: Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ Վազաշեն գյուղում ծանոթացավ սողանքի հետեւանքով քանդված ճանապարհի վերակառուցման նախագծին: Բերդում ծանոթացավ քաղաքի մշակույթի տան եւ թիվ 2 դպրոցի մարզադահլիճի համար ջեռուցման միասնական համակարգի կառուցման նախագծին, որի շինարարությունը կիրականացնի Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամը: Իսկ Վերին Կարմիր Աղբյուր գյուղում...

Հայ-ղազախական համագործակցությունն ամրապնդվում է 00:00 / 12.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայ-ղազախական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տոբուլբեկ Օմարովին եւ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոժիգիտովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը եւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ...

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ քննարկվել են թրաֆիկինգի կանխարգելման հարցեր 00:00 / 08.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բիոդենին: Քննարկվեցին թրաֆիկինգի կանխարգելմանն ուղղված ազգային քաղաքականության բարելավմանը, թրաֆիկինգի զոհերի աջակցությանը, ներքին թրաֆիկինգին, ինչպես նաեւ աշխատանքային եւ համագործակցային պայքարին վերաբերող հարցեր: ՀՀ փոխվարչապետը կարեւորեց ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի առաքելությունը Հայաստանում, նշեց, որ թրաֆիկինգի խնդիրները գտնվում են ՀՀ...

Կայացել են Հայ-եգիպտական եւ Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի նիստերը 00:00 / 07.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր անցկացրեց Հայ-եգիպտական եւ Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի նիստերը: Քննարկվեցին միջկառավարական համագործակցության մի շարք հարցեր: Որոշվեց եգիպտական կողմին առաջարկել` միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել չորրորդ եռամսյակում: Նիստի մասնակիցներին տեղեկացվեց, որ կատարական կողմը ներկայացրել է Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի կատարական կողմի կազմը: Որոշվեց...