Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ «Լինսի» հիմնադրամով վերակառուցվող դպրոցների շինարարության ընթացքին 00:00 / 08.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Մարտունիի թիվ 3 եւ Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 168 դպրոցներ՝ Հիմնադրամի միջոցներով կատարվող շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով: Մարտունիի թիվ 3 դպրոցը վերակառուցված է եւ այժմ արդեն կատարվում են ներքին հարդարման եւ բարեկարգման աշխատանքները: Փոխվարչապետը հանձնարարեց արագացնել շինարարության ընթացքը՝ սեպտեմբերի 1-ին դպրոցը շահագործելու նպատակով:...

Երեւանը կունենա ընտրովի քաղաքապետ 00:00 / 08.07.2008

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մամուլի ասուլիսը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին։ Օրենքի նախագծի մշակման ժամանակ բացի ՀՀ Սահմանադրությամբ Երեւանի կարգավիճակն ամրագրող դրույթներից, հաշվի են առնվել նաեւ 1985 թվականին հաստատված «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» պահանջները։ Վաչե Տերտերյանը ներկայացրեց, որ մինչ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Կոնսուելո Վիդալին 00:00 / 04.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին։ ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Կոնսուելո Վիդալին՝ թրաֆիկինգի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության՝ ՄԱԿ-ի գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի համար։ Երկուստեք կարեւորվեց տարածքների համաչափ զարգացման խնդիրը։ Այս առթիվ փոխվարչապետը նշեց, որ փորձ է արվում խնդրին համակարգված մոտեցումներ ցույց տալ։...

Քննարկվեցին թրաֆիկինգի հետ կապված հարցեր 00:00 / 04.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ թրաֆիկինգի հետ կապված հարցերի քննարկում, որին մասնակցում էին միջազգային եւ հասարակական կազմակերպություններ: Արմեն Գեւորգյանը նախ ներկայացրեց անցած տարեվերջին ձեւավորված թրաֆիկինգի հարցերով խորհրդի եւ աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքները։ Նա շեշտեց, որ այսուհետեւ Հայաստանում թրաֆիկինգի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի գործում առավել շոշափելի կլինի պետության մասնակցությունը։ Նշեց, որ 2009 թվականի...

ՀՀ փոխվարչապետը՝ պետական կառավարման ակադեմիայում 00:00 / 04.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց ՀՀ պետական կառավարման ակադեմիա։ Նա դիպլոմեր հանձնեց տարբեր մասնագիտությունների գծով հետբուհական կրթություն ստացած մագիստրոսներին։ «Կարեւորելով կրթական հաստատության դերը, պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում պետական կառավարման ակադեմիան։ Պետական կառավարման համակարգում այսօր ակադեմիայի շրջանավարտների մեծ պահանջարկ կա։ Վստահ եմ, որ այստեղ ստացած ձեր գիտելիքները համահունչ կլինեն ժամանակի նոր...

Ներկայացվեցին ջրային համակարգի խնդիրները 00:00 / 04.07.2008

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի մամուլի ասուլիսը: Կոմիտեի նախագահը ներկայացրեց հանրապետության ջրային համակարգի խնդիրներն ու ծրագրերը: Առավել մանրամասն անդրադարձավ Երեւանի ջրամատակարարման եւ Հայջրմուղկոյուղի ընկերության խնդիրներին, ներկայացրեց մի քանի նոր վարկային ծրագրեր: Ա.Անդրեասյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Հասարակայնության հետ կապերի բաժին