Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ՏԿՆ-ում ներկայացվեց UNDP-ի եւ GTZ-ի աջակցությամբ իրականացված երկու ծրագիր 00:00 / 17.06.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում երեկ կայացավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (UNDP) եւ Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ ) աջակցությամբ տեղեկատվայնացման ոլորտում իրականացված ծրագրերի շնորհանդեսը: ՀՀ ՏԿՆ առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ գործընկեր այս կազմակերպությունների շնորհիվ իրականացվել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» եւ «Համայնքների կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրերը, որոնք հիմնական բազա կդառնան այս ոլորտում...

Փոխվարչապետի մոտ քննարկվեց Երեւանի ջրամատակարարման հարցը 00:00 / 16.06.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Երեւան ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը նշեց, որ քանի որ վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ բավարարելով «Երեւան ջուր» ՓԲԸ-ի հայտը, բարձրացրեց խմելու ջրի սակագինը, երեւանցիներն ակնկալում են ծառայությունների որակի բարձրացում: Եւ հետաքրքրվեց, թե ընկերությունն այդ ուղղությամբ առաջիկայում ի՞նչ միջոցներ է պատրաստում ձեռնարկել: Պասկալ Ռուայեն...

ՀՀ-ում ԵՄ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ քննարկվեց համագործակցությանը վերաբերող հարցեր 00:00 / 15.06.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Հայաստանում ԵՄ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի եւ նույն պատվիրակության Գործառնական/Հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենի հետ: Արմեն Գեւորգյանը ներկայացրեց, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը ժողովրդավարության զարգացման, տեղական ինքնակառավարման կայացման եւ զարգացման գործում ակտիվորեն համագործակցում է Եվրախորհրդի հետ: Նա...

ՀՀ փոխվարչապետը մասնակցեց «Լրագրողների ճանաչողական վերապատրաստում. Թրաֆիկինգի լուսաբանման հմտություններ» թեմայով սեմինարին 00:00 / 13.06.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Թրաֆիկինգի հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր Ծաղկաձորում մասնակցեց «Լրագրողների ճանաչողական վերապատրաստում. Թրաֆիկինգի լուսաբանման հմտություններ» թեմայով սեմինարին: Փոխվարչապետը կարեւորեց թրաֆիկինգի դեմ պայքարում եւ հանրային իրազեկման հարցերում ԶԼՄ-ների դերը, նշելով, որ դժվար է թերագնահատել նրանց կատարած աշխատանքը` թրաֆիկինգի դեմ պայքարի, վտանգների իրազեկման եւ կանխարգելման գործում։ Վերջին տարիներին զգալի...

ՀՀ փոխվարչապետը մասնակցեց «Քաղաքացիական ծառայության արդի հիմնախնդիրները եւ զարգացման միտումները» թեմայով սեմինարին 00:00 / 12.06.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Աղվերանում մասնակցեց «Քաղաքացիական ծառայության արդի հիմնախնդիրները եւ զարգացման միտումները» թեմայով սեմինարին: Փոխվարչապետն իր ելութում կարեւորեց քաղաքացիական ծառայության դերը պետական կառավարման ոլորտում: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում համակարգի դերը բարձրացնելու, այն կատարելագործելու ուղղությամբ: Հասարակայնության հետ կապերի բաժին

Իրազեկման միջոցները ՀՀ մարզերում եւ համայնքներում 00:00 / 12.06.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ձգտում է հնարավորինս հրապարակային դարձնել իրականացվող ծրագրերն ու ընթացիկ գործունեությունը։ Նույն պահանջը դրվում է ՀՀ մարզպետարանների առջեւ։ Իսկ ի՞նչ հնարավորություններ եւ միջոցներ են առկա մարզպետարանների եւ համայնքապետարանների գործունեության հրապարակայնությունն ապահովելու համար։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի ապրիլի 30-ին կայացած նիստի որոշմամբ գույքագրվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի եւ...