Նորություններ

Պաշտոնական

Հանդիպումներ Սլովակիայում 00:00 / 02.06.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ Դուշան Չապլովիչի այսօր առավոտյան տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները՝ շեշտելով ԵՄ Արեւելյան հարեւանության կողմից ընձեռվող նոր հնարավորությունները։ Փոխվարչապետները համակարծիք էին, որ, թեեւ առկա է փոխհարաբերությունների զարգացման մեծ ներուժ, սակայն ներկայումս դրանք ցանկալի մակարդակի չեն։ Երկուստեք...

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեկնեց Սլովակիա 00:00 / 02.06.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնեց Սլովակիայի Հանրապետություն եւ Ավստրիա։ Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվել է ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմինների վեհաժողով հիմնել։ Վեհաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով Եվրոպական հանձնաժողովը ԵՄ չեխական նախագահության հետ համատեղ հունիսի 3-ին Սլովակիայի Կոշիցա քաղաքում կազմակերպում է միջազգային...

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքներին 00:00 / 30.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Հանքավանի ձոր, որտեղ ծանոթացավ Մարմարիկ գետի վրա կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքներին: Մարմարիկի ջրամբարի կառուցումը կավարտվի 2009 թ. վերջին եւ 2010 թ.-ից արդեն ջրամբարը պատրաստ կլինի շահագործման: Հրազդանում կառուցվող ոսկու հանքաքարի վերամշակման գործարանում Արմեն Գեւորգյանը ծանոթացավ ձեռնարկության սարքավորումների մոնտաժման ընթացքին ու պոչամբարի շինարարական աշխատանքներին: Այս...

Փոխվարչապետը Տիբոր Միկուշին հանձնեց ՀՀ վարչապետի հուշամեդալ 00:00 / 29.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Տրնավայի ինքնավար մարզի նախագահ, Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը եւ Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի պատվո հյուպատոս Ա.Գրիգորյանը: Տիբոր Միկուշի նախաձեռնությամբ է սկիզբ դրվել Տրնավայի ինքնավար մարզի եւ ՀՀ Արմավիրի մարզի համագործակցությունը ,որն ամրապնդելու նպատակով այսօր արդեն...

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ընդունեց Եվրոպական դիտորդներին 00:00 / 28.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպական դիտորդների պատվիրակությանը։ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի եւ Եվրոմիության ռեգիոնների կոմիտեի 16 անդամները Հայաստան են ժամանել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։ Ողջունելով հյուրերին, փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց՝ հրավերն ընդունելու եւ դիտորդական առաքելություն...

Վաչե Տերտերյանն ընդունեց միջազգային փորձագետ Պիտեր Բրուքին 00:00 / 27.05.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունեց միջազգային փորձագետ Պիտեր Բրուքին։ Պ. Բրուքը տեղեկացրեց, որ ժամանել է ՀՀ կառավարության խնդրանքով՝ ուսումնասիրելու Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման ոլորտը` պետական եւ համայնքային բյուջեների համադրմամբ։ Միաժամանակ ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին կներկայացնի ռազմավարական բնույթի խորհրդատվություն՝ հիմնված իր ուսումնասիրությունների եւ միջազգային փորձի վրա: Վ. Տերտերյանը ծանոթացրեց Հայաստանի...