Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն առանձնազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետի եւ Չեխիայի ներքին գործերի նախարարի հետ 00:00 / 28.04.2009

Ապրիլի 27-28-ը Պրահայում ընթացող «Միգրացիոն գործընկերության կառուցում» խորագրով համաժողովի շրջանակում երեկ երեկոյան կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, Եվրոպայի եւ Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման նախարար Գեորգի Բարամիձեի եւ Չեխիայի ներքին գործերի նախարար Իվան Լանգերի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, մասնավորապես, միգրացիայի ոլորտում...

ՀՀ փոխվարչապետը Պրահայում հանդիպել է Նիդեռլանդների արդարադատության նախարարի հետ 00:00 / 28.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Պրահայում անցկացվող «Միգրացիոն գործընկերության կառուցում» խորագրով նախարարական համաժողովի շրջանակում, ապրիլի 27-ին հանդիպել է Նիդեռլանդների արդարադատության նախարար Նեբահաթ Ալբարակի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է միգրացիոն ոլորտում համագործակցության ընդլայնումը: Մասնավորապես, Նիդեռլանդների նախարարը նշել է ռեադմիսիայի վերաբերյալ պայմանագրի կնքումը: ՀՀ փոխվարչապետը համառոտ ներկայացրել է Հայաստանում...

ՀՀ փոխվարչապետը Պրահայում Շվեդիայի միգրացիոն հարցերով նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 00:00 / 27.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մասնակցում է ապրիլի 27-28-ը Պրահայում անցկացվող «Միգրացիոն գործընկերության կառուցում» խորագրով նախարարական համաժողովին։ Այսօր, նախքան համաժողովի սկիզբը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպեց Շվեդիայի միգրացիոն հարցերով նախարար Տոբիաս Բիլստրոմի հետ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց 2007-2008 թթ. ընթացքում Շվեդիայի կողմից Հայաստանում միգրացիոն ոլորտի...

«Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական համաժողով՝ Պրահայում 00:00 / 26.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը ապրիլի 27-28-ին կմասնակցեն Պրահայում կայանալիք «Միգրացիոն գործընկերության կառուցում» խորագրով նախարարական համաժողովին։ Համաժողովին կմասնակցեն Եվրոմիության անդամ՝ այդ թվում՝ շենգենյան, ինչպես նաեւ Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրները եւ Թուրքիան։ Համաժողովում նախատեսվում է ընդունել միասնական Հռչակագիր,...

Կոտայքի մարզպետի ասուլիսը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում 00:00 / 22.04.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ասուլիսը։ Նա խոսեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակի, մարզում իրականացվող ծրագրերի, առկա հիմնախնդիրների, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունների մասին։ Մարզպետն անդրադարձավ մարտի 26-ին Կոտայքի մարզում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստում ընդունված մարզի զարգացմանը միտված որոշումներին, դրանց իրականացման հարցերին: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը...

Քննարկվեցին Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի առաջիկա ֆինանսավորման հարցերը 00:00 / 22.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի հետ քննարկեց բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի առաջիկա ֆինանսավորման հարցերը։ Ներկայացնելով ոռոգման համակարգում առկա խնդիրները՝ ջրատարների, ջրանցքների վատ վիճակը, Արզնի-Շամիրամ մայր ջրատարի վերանորոգման բնապահպանական նշանակությունը՝ փոխվարչապետը շեշտեց ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման...