Նորություններ

Պաշտոնական

Իջեւանում բացվեց երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոն 00:00 / 11.04.2009

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Իջեւանում մասնակցեց «Երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացմանը։ Սա «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի վեցերորդ մասնաճյուղն է։ Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում, Գավառում եւ այսուհետ նաեւ Իջեւանում գործող այս կենտրոնները զբաղվում են զարգացման տարբեր հապաղումներ ունեցող երեխաների մասնագիտական խնամքով։ Անհրաժեշտ բոլոր հարմարություններով ու պարագաներով...

Համայնքների տեղեկատվական բազան թարմացվում է 00:00 / 10.04.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ նախաձեռնել է «Համայնքների զարգացում» ծրագիրը։ Այդ նպատակով կթարմացվի «Համայնքային տիպաբանության զարգացում» ծրագրի տեղեկատվական միացյալ բազան: Նախարարության նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտի փորձագետները մշակել են «Գյուղական համայնքների տվյալների հավաքագրման» եւ «Քաղաքային համայնքների տվյալների հավաքագրման» հարցաշարեր: Դրանցում ներառված են համայնքի...

Արտաշատի ջրանցքի վիճակը մտահոգիչ է 00:00 / 10.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Արտաշատի ջրանցքի երկայնքով։ Այն սկսեց Երեւանով անցնող հատվածով (Տիգրան Մեծ պողոտային զուգահեռ) եւ ավարտեց Մխչյանի պոմպակայանի ժայթքման մոտ։ Պարզվեց, որ ողջ ջրանցքը վերածվել է աղբավայրի։ Հարակից տնտեսություններն ու կազմակերպություններն աղբն ու կեղտաջրերն ուղղակի ջրանցք են նետում։ Ստեղծված ծայրահեղ հակասանիտարական վիճակում...

Փոխվարչապետը տեղում ծանոթացավ ջրամատակարարման եւ ոռոգման խնդիրներին 00:00 / 08.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանի, ՀՀ ՏԿՆ փոխնախարար Ա. Բախշյանի, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ա. Ներսիսյանի, Սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ այցելեց Արագածոտնի մարզի Իրինդ գյուղ՝ տեղում ծանոթանալու Իրինդ-Արտենի ջրագծից...

Նախանշվեցին ԵԽ-ի հետ համագործակցության առաջիկա գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները 00:00 / 07.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԽ փորձագետ, պրոֆեսոր Ռոբերտ Հերցոգին, ԵԽ ժողովրդավարության եւ քաղաքական հարցերի գլխավոր տնօրինության ադմինիստրատոր Ալինա Տատարենկոյին եւ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Փոխվարչապետը նշեց, որ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտում Հայաստանում անընդհատ զարգացումներ են տեղի ունենում: Հիմնական ձեռքբերումներից մեկը նաեւ նրանց մասնակցությամբ եւ օժանդակությամբ «Երեւան...

Լավ աշխատելու դեպքում կարելի է աշխատավարձի պարտքեր չկուտակել 00:00 / 07.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի համայնքներում աշխատավարձերի պարտքերի գոյացման խնդիրը։ Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց համայնքապետերի հետ աշխատանքներ տանել, որպեսզի օպտիմալացվեն համայնքապետարանների աշխատակազմերը՝ ձերբազատվելով ուռճացված հաստիքներից։ Ինչպես նաեւ խնդիր դրվի, որպեսզի համայնքներում...