Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրենին 00:00 / 01.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Ադրիաան վան դեր Մեյերին։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Համլետ Նավասարդյանը։ Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոնը (ՄԳՏԿ)...

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերը կշարունակվեն 00:00 / 31.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին: Քննարկվեցին IFAD-ի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը նշեց, որ հատկապես վերջին տարիներին դրանք բավական արդյունավետ են եղել եւ տվել են անմիջական արդյունքներ, համայնքներում ներդրվել են օգտակար ծառայություններ: Հեննինգ...

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչին 00:00 / 31.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային՝ նրա խնդրանքով: Քննարկվեցին միգրացիոն բարեփոխումներին վերաբերող հարցեր: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօր կայացած նիստում քննարկվել է Հայաստանում միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Միգրացիոն բարեփոխումները ճիշտ...

Կայացավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը 00:00 / 31.03.2009

Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: Քննարկվեցին համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգային մոտեցումները եւ միգրացիոն ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Առաջին հարցի առթիվ ՀՀ ՏԿՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրեց, որ 2008 թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգն» ի գիտություն ընդունվելուց հետո...

Արմավիրի մարզում փոխվարչապետն անդրադարձավ գերնորմատիվային ջրի պահանջ ունեցող հողատարածքների ոռոգման խնդիրներին 00:00 / 27.03.2009

Ոռոգման խնդիրները տեղում քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզի մի շարք համայնքներ այցելեց մարզպետ Ա. Ղահրամանյանի, ՀՀ ՏԿՆ ջրային տնեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յու. Ջավադյանի, Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն Ջրբաշյանի ՀՀ ՏԿ նախարարի տեղակալ Ա. Բախշյանի, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ս. Գալստյանի ուղեկցությամբ։ Խնդիրը նախ քննարկվեց Արշալույս...

Փոխվարչապետը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկեց վարկային նոր ծրագրի բաղադրիչները 00:00 / 24.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրերի ղեկավար Դինա Ումալի-Դեյնինգերի այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտների զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը։ Դինա Ումալի-Դեյնինգերը նշեց, որ ՀԲ-ը Հայաստանում գյուղատնտեսական եւ գյուղական զարգացման բավական մեծ ծրագրեր է...