Նորություններ

Պաշտոնական

Գյումրիում փոխվարչապետն անդրադարձավ թե՛ մշակութային, թե՛ տնտեսական խնդիրներին 00:00 / 20.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Գյումրի: ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի, ՀՀ մշակութի փոխնախարար Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ Աճեմյան փողոցի 2 եւ 2ա, Շչորսի փողոցի 2 հասցեներում գտնվող 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դերի սկզբին կառուցված պատմամշակութային արժեք ունեցող շենքերի վիճակին: Մշակույթի փոխնախարարը ներկայացրեց «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի...

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպանին 00:00 / 19.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունելով Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին՝ շնորհավորեց նրան այդ պաշտոնում նշանակվելու եւ բոլորովին վերջերս Իսրայելում նոր կոալիցիոն կառավարության ստեղծման կապակցությամբ։ Նա հույս հայտնեց, որ դեսպանի դիվանագիտական հարուստ փորձը կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունների հետագա զարգացմանը։ Մանավանդ, որ դրա համար իրական նախադրյալներ կան։ Արմեն Գեւորգյանը շեշտեց, որ Հայաստանի...

Տեղում քննարկվեց համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորի օգտագործման նշանակությունը փոխելու առաջարկը 00:00 / 18.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղ` տեղում քննարկելու գյուղի բնակչության առաջարկը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 17 հա հողակտորի օգտագործման նշանակությունը փոխելու վերաբերյալ: Աղբերքցիներն առաջարկել են 300 մետրով ցածրադիր վայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 17 հա հողատարածքը գյուղի բնակիչներին տրամադրել որպես տնամերձ հողակտորներ։ Բարձր լեռնային...

Փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին 00:00 / 13.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին: ԱՊՀ տնտեսական խորհրդի օրակարգային հարցերը միտված են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական փոխհամագործակցության զարգացմանը։ 41-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից են՝   ԱՊՀ անդամ երկրների միջեւ առեւտրային սահմանափակումների աստիճանաբար վերացման գործընթացի...

Կայացավ ՀՀ-ում թրաֆիկինգի հարցերով խորհրդի նիստ 00:00 / 11.03.2009

Հայաստանի Հանրապետությունում թրաֆիկինգի հարցերով խորհրդի այսօրվա նիստում ներկայացվեցին ՀՀ-ում թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ 2008 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը եւ 2009 թ. իրականացվելիք ծրագրերը։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ-ում թրաֆիկինգի հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը նշեց, որ թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերը գտնվում են ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Դրանով է պայմանավորված նաեւ, որ այս տարի...

Նոր ծրագիր փախստականների եւ անապահովների համար 00:00 / 11.03.2009

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատար Բուշրա Հալեպոտային եւ ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներին: Փոխվարչապետին ներկայացվեց , որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակը դիմել էր Ճապոնիայի կառավարությանը ՄԱԿ-ի մարդկային անվտանգության համար վստահության հիմնադրամի միջոցով Հայաստանում փախստականների եւ սոցիալապես անապահով մարդկանց համար կայուն կեցության ծրագիր իրականացնելու նպատակով:...