Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքներին 00:00 / 30.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Հանքավանի ձոր, որտեղ ծանոթացավ Մարմարիկ գետի վրա կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքներին: Մարմարիկի ջրամբարի կառուցումը կավարտվի 2009 թ. վերջին եւ 2010 թ.-ից արդեն ջրամբարը պատրաստ կլինի շահագործման: Հրազդանում կառուցվող ոսկու հանքաքարի վերամշակման գործարանում Արմեն Գեւորգյանը ծանոթացավ ձեռնարկության սարքավորումների մոնտաժման ընթացքին ու պոչամբարի շինարարական աշխատանքներին: Այս...

Փոխվարչապետը Տիբոր Միկուշին հանձնեց ՀՀ վարչապետի հուշամեդալ 00:00 / 29.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Տրնավայի ինքնավար մարզի նախագահ, Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը եւ Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի պատվո հյուպատոս Ա.Գրիգորյանը: Տիբոր Միկուշի նախաձեռնությամբ է սկիզբ դրվել Տրնավայի ինքնավար մարզի եւ ՀՀ Արմավիրի մարզի համագործակցությունը ,որն ամրապնդելու նպատակով այսօր արդեն...

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ընդունեց Եվրոպական դիտորդներին 00:00 / 28.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպական դիտորդների պատվիրակությանը։ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի եւ Եվրոմիության ռեգիոնների կոմիտեի 16 անդամները Հայաստան են ժամանել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։ Ողջունելով հյուրերին, փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց՝ հրավերն ընդունելու եւ դիտորդական առաքելություն...

Վաչե Տերտերյանն ընդունեց միջազգային փորձագետ Պիտեր Բրուքին 00:00 / 27.05.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունեց միջազգային փորձագետ Պիտեր Բրուքին։ Պ. Բրուքը տեղեկացրեց, որ ժամանել է ՀՀ կառավարության խնդրանքով՝ ուսումնասիրելու Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման ոլորտը` պետական եւ համայնքային բյուջեների համադրմամբ։ Միաժամանակ ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին կներկայացնի ռազմավարական բնույթի խորհրդատվություն՝ հիմնված իր ուսումնասիրությունների եւ միջազգային փորձի վրա: Վ. Տերտերյանը ծանոթացրեց Հայաստանի...

Մարզերում ուսումնասիրվեցին ոռոգման եւ այլ խնդիրներ 00:00 / 27.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր կատարեց մարզային հերթական այցը։ Նա նախ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի եւ Արագածոտնի մարզպետի պաշտոնակատար Ս. Սահակյանի հետ ծանոթացավ Ապարանի ջրամբարի իրավիճակին։ 91 մլն խ/մ ընդհանուր ծավալ ունեցող ջրամբարի լցվածության մակարդակն այժմ հասնում է 50 մլն խ/մ-ի։ Թեեւ ջրառը սկսված է, ակնկալվում է, որ Արագածի բարձրադիր գոտիներում շարունակվող ձնհալի շնորհիվ ջրամբարի լցվածության մակարդակը...

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Հայաստան-Բելգիա գործարար կապերի ամրապնդման հարցերը 00:00 / 26.05.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Մոսկվայում Բելգիայի թագավորության դեսպան Չարլ Գիսլենին, Բելգիայի Վալոնի նահանգի զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյունենին՝ ով գլխավորում է Հայաստան-Բելգիա գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած բելգիական գործարար 13 ընկերությունների պատվիրակությունը։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ նույն գործակալության ներկայացուցիչ Ֆաբրիցիո դե Լյուշը, Ավստրիայում Զարգացման հայկական...