Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը մեկնեց Սյունիք 00:00 / 26.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Սյունիքի մարզ։ Սիսիանում մարզպետի եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Փոխվարչապետը ծանոթացավ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին և առկա հիմնախնդիրներին։ Հետաքրքրվեց սեփական եկամուտների՝ մասնավորապես, հողի եւ գույքահարկի, ինչպես նաեւ օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրմամբ:...

Քննարկվեց վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հարցը 00:00 / 24.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի նիստ։ Քննարկվեցին Շիրակի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հարցը։ Բացառությամբ Տավուշի մարզի ութ համայնքների խնդրահարույց սահմանային հարցերի՝ հավանության արժանացան երեք մարզերի համայնքների վարչական...

Քննարկվեցին Սեւանա լճի ջրածածկ անտառների մաքրմանը, ապօրինի անտառահատումներին վերաբերող հարցեր 00:00 / 22.11.2008

Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի» հերթական նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը։ Քննարկվեցին Սեւանա լճին հարակից ջրածածկ անտառների մաքրման ընթացքը, ապօրինի անտառահատումների մասով իրավապահ համակարգի աշխատանքների արդյունավետությանը եւ ընթացիկ տարում այս մասով ՀՀ դատարաններ մուտքագրված քրեական գործերին...

ՀՀ փոխվարչապետը Կոտայքի մարզում 00:00 / 21.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ։ Հրազդանում նա վարեց մարզխորհրդի նիստը։ Փոխվարչապետին զեկուցեցին գյուղատնտեսության, քաղաքաշինության, առողջապահության, կրթության, բնապահպանության, ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին։ Համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեց նաեւ սեփական եկամուտների՝ մասնավորապես հողի եւ գույքահարկի, ինչպես նաեւ օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների...

Կառուցվում է Կոմիտասի պողոտայի Տիգրանյան-Շիրվանզադե հատվածը 00:00 / 20.11.2008

«Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի որոշմամբ նախագծերի օպտիմալացման շնորհիվ առաջացած տնտեսումների հաշվին կառուցվում է Կոմիտասի պողոտայի Տիգրանյան-Շիրվանզադե հատվածը, որը ծրագրով նախատեսված չէր։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր առավոտյան այցելեց շինարարական տեղամաս՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ Ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, եզրաքարերն՝ ամբողջությամբ տեղադրված։ Կատարվել է նաեւ փողոցի...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արագածոտնի մարզ 00:00 / 19.11.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ։ Թալինի քաղաքապետարանում նա անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվեցին տարածաշրջանում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Մասնավորապես՝ խմելու եւ ոռոգման ջրին վերաբերող հարցերը, քաղաքաշինության ոլորտում բյուջետային միջոցներով իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը։ Այնուհետեւ Աշտարակում՝...