Նորություններ

Պաշտոնական

Կոտայքի մարզպետի ասուլիսը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում 00:00 / 22.04.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ասուլիսը։ Նա խոսեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակի, մարզում իրականացվող ծրագրերի, առկա հիմնախնդիրների, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունների մասին։ Մարզպետն անդրադարձավ մարտի 26-ին Կոտայքի մարզում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստում ընդունված մարզի զարգացմանը միտված որոշումներին, դրանց իրականացման հարցերին: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը...

Քննարկվեցին Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի առաջիկա ֆինանսավորման հարցերը 00:00 / 22.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի հետ քննարկեց բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի առաջիկա ֆինանսավորման հարցերը։ Ներկայացնելով ոռոգման համակարգում առկա խնդիրները՝ ջրատարների, ջրանցքների վատ վիճակը, Արզնի-Շամիրամ մայր ջրատարի վերանորոգման բնապահպանական նշանակությունը՝ փոխվարչապետը շեշտեց ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման...

Այգեգործների ընկերությունների խնդիրները կուսումնասիրի աշխատանքային խումբը 00:00 / 21.04.2009

Այգեգործների ընկերությունների խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ խորհրդակցություն: Մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանը, Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը,ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների փոխնախարարները, պետական շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք...

Սեմինար` ոլորտը լուսաբանող լրագրողների համար 00:00 / 20.04.2009

Աղվերանում ապրիլի 17-18-ը տեղական ինքնակառավարման ոլորտի խնդիրները լուսաբանող լրագրողների համար կազմակերպվեց սեմինար` «Միջհամայնքային միավորումների ձեւավորման եւ համայնքների խոշորացման հայեցակարգային մոտեցումներ. ակնկալվող արդյունքներ եւ ռիսկեր», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներ», «Ինչպես բարձրացնել ավագանիների դերը» եւ այլ թեմաների շուրջ: Օրակարգում ներառված թեմաները ներկայացրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին...

ՀՀ փոխվարչապետն այցելեց Լոռու մարզ 00:00 / 17.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հետ այցելեց Լոռու մարզ` երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման հարցերը տեղում քննարկելու նպատակով: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 1988թ. երկրաշարժի էպիկենտրոնում` Շիրակամուտ գյուղում, ՀՀ Լոռու մարզպետի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկեց Մեծ Պարնի, Լուսաղբյուր, Գեղասար,...

Քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող մի շարք փոփոխություններ 00:00 / 16.04.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ «Համայնքների ֆինանսիստների միավորում», «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն», «Հայաստանի ավագանիների ասոցիացիա», «Հայաստանի համայնքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ «Հետք» էլեկտրոնային պարբերականի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, ներկայացվեցին համայքների բյուջեն կազմելու...