Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող մի շարք փոփոխություններ 00:00 / 16.04.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ «Համայնքների ֆինանսիստների միավորում», «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն», «Հայաստանի ավագանիների ասոցիացիա», «Հայաստանի համայնքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ «Հետք» էլեկտրոնային պարբերականի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, ներկայացվեցին համայքների բյուջեն կազմելու...

Փոխվարչապետը շարունակում է ծանոթանալ ջրանցքների վիճակին 00:00 / 15.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Արմավիրի մարզ՝ ծանոթանալու ջրանցքների վիճակին։ Շրջայցն սկսեց ջրագիծը սնուցող Թալինի մայր ջրանցքից։ Տեղում ծանոթացավ տեխնիկական վիճակին, առկա հիմնախնդիրներին։ Արմավիրի մարզում ոռոգման սեզոնն արդեն սկսվել է, ՋՕԸ-երն այսօրվանից հողօգտագործողներին ջուր են մատակարարում։ Թալինի ջրանցքի շատ հատվածներ գտնվում են վթարային վիճակում, որն էլ...

Իջեւանում բացվեց երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոն 00:00 / 11.04.2009

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Իջեւանում մասնակցեց «Երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացմանը։ Սա «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի վեցերորդ մասնաճյուղն է։ Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում, Գավառում եւ այսուհետ նաեւ Իջեւանում գործող այս կենտրոնները զբաղվում են զարգացման տարբեր հապաղումներ ունեցող երեխաների մասնագիտական խնամքով։ Անհրաժեշտ բոլոր հարմարություններով ու պարագաներով...

Համայնքների տեղեկատվական բազան թարմացվում է 00:00 / 10.04.2009

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ նախաձեռնել է «Համայնքների զարգացում» ծրագիրը։ Այդ նպատակով կթարմացվի «Համայնքային տիպաբանության զարգացում» ծրագրի տեղեկատվական միացյալ բազան: Նախարարության նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտի փորձագետները մշակել են «Գյուղական համայնքների տվյալների հավաքագրման» եւ «Քաղաքային համայնքների տվյալների հավաքագրման» հարցաշարեր: Դրանցում ներառված են համայնքի...

Արտաշատի ջրանցքի վիճակը մտահոգիչ է 00:00 / 10.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Արտաշատի ջրանցքի երկայնքով։ Այն սկսեց Երեւանով անցնող հատվածով (Տիգրան Մեծ պողոտային զուգահեռ) եւ ավարտեց Մխչյանի պոմպակայանի ժայթքման մոտ։ Պարզվեց, որ ողջ ջրանցքը վերածվել է աղբավայրի։ Հարակից տնտեսություններն ու կազմակերպություններն աղբն ու կեղտաջրերն ուղղակի ջրանցք են նետում։ Ստեղծված ծայրահեղ հակասանիտարական վիճակում...

Փոխվարչապետը տեղում ծանոթացավ ջրամատակարարման եւ ոռոգման խնդիրներին 00:00 / 08.04.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանի, ՀՀ ՏԿՆ փոխնախարար Ա. Բախշյանի, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ա. Ներսիսյանի, Սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ այցելեց Արագածոտնի մարզի Իրինդ գյուղ՝ տեղում ծանոթանալու Իրինդ-Արտենի ջրագծից...