Նորություններ

Պաշտոնական

Արմավիրի մարզում փոխվարչապետն անդրադարձավ գերնորմատիվային ջրի պահանջ ունեցող հողատարածքների ոռոգման խնդիրներին 00:00 / 27.03.2009

Ոռոգման խնդիրները տեղում քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզի մի շարք համայնքներ այցելեց մարզպետ Ա. Ղահրամանյանի, ՀՀ ՏԿՆ ջրային տնեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յու. Ջավադյանի, Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն Ջրբաշյանի ՀՀ ՏԿ նախարարի տեղակալ Ա. Բախշյանի, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ս. Գալստյանի ուղեկցությամբ։ Խնդիրը նախ քննարկվեց Արշալույս...

Փոխվարչապետը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկեց վարկային նոր ծրագրի բաղադրիչները 00:00 / 24.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրերի ղեկավար Դինա Ումալի-Դեյնինգերի այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտների զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը։ Դինա Ումալի-Դեյնինգերը նշեց, որ ՀԲ-ը Հայաստանում գյուղատնտեսական եւ գյուղական զարգացման բավական մեծ ծրագրեր է...

Գյումրիում փոխվարչապետն անդրադարձավ թե՛ մշակութային, թե՛ տնտեսական խնդիրներին 00:00 / 20.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Գյումրի: ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի, ՀՀ մշակութի փոխնախարար Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ Աճեմյան փողոցի 2 եւ 2ա, Շչորսի փողոցի 2 հասցեներում գտնվող 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դերի սկզբին կառուցված պատմամշակութային արժեք ունեցող շենքերի վիճակին: Մշակույթի փոխնախարարը ներկայացրեց «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի...

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպանին 00:00 / 19.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունելով Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին՝ շնորհավորեց նրան այդ պաշտոնում նշանակվելու եւ բոլորովին վերջերս Իսրայելում նոր կոալիցիոն կառավարության ստեղծման կապակցությամբ։ Նա հույս հայտնեց, որ դեսպանի դիվանագիտական հարուստ փորձը կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունների հետագա զարգացմանը։ Մանավանդ, որ դրա համար իրական նախադրյալներ կան։ Արմեն Գեւորգյանը շեշտեց, որ Հայաստանի...

Տեղում քննարկվեց համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորի օգտագործման նշանակությունը փոխելու առաջարկը 00:00 / 18.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղ` տեղում քննարկելու գյուղի բնակչության առաջարկը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 17 հա հողակտորի օգտագործման նշանակությունը փոխելու վերաբերյալ: Աղբերքցիներն առաջարկել են 300 մետրով ցածրադիր վայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 17 հա հողատարածքը գյուղի բնակիչներին տրամադրել որպես տնամերձ հողակտորներ։ Բարձր լեռնային...

Փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին 00:00 / 13.03.2009

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին: ԱՊՀ տնտեսական խորհրդի օրակարգային հարցերը միտված են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական փոխհամագործակցության զարգացմանը։ 41-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից են՝   ԱՊՀ անդամ երկրների միջեւ առեւտրային սահմանափակումների աստիճանաբար վերացման գործընթացի...