Նորություններ

Պաշտոնական

Ներկայացվեցին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրինագիծն ու հայեցակարգերը 00:00 / 26.09.2008

ՀՀ տարածքային կառավարության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորում կայացած արտագնա նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի...

Պահանջվեց բարձրացնել ջրի գանձումների հավաքագրումը 00:00 / 24.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը մասնակցեցին տասից ավելի Ջուր օգտագործող այն ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարները, որոնց ոռոգման ջրի դիմաց գանձումների հավաքագրումը գնահատվել է անբավարար։ Քննարկվեցին հավաքագրման ընթացքը եւ առկա խնդիրները։ ՀՀ փոխվարչապետը խստագույնս հանձնարարեց միջոցներ ձեռնարկել եւ հավաքագրումը հասցնել առնվազն հանրապետական միջին ցուցանիշին։...

Քննարկվեց ոռոգման ջրի մաքրության խնդիրը 00:00 / 24.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարները եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը։ Քննարկվեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ոռոգման ջրի որակի խնդիրը։ ՀՀ փոխվարչապետի Նոյեմբերանի տարածաշրջան այցի ընթացքում ի հայտ եկած եւ վերջին շրջանում մամուլում հնչած ահազանգերի առթիվ ՀՀ փոխվարչապետը հանձնարարել էր ՀՀ բնապահպանության եւ...

ՀՀ փոխվարչապետը մասնակցեց «Մուրացան համալսարանական հիվանդանոցի» բացմանը 00:00 / 24.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Մուրացան համալսարանական հիվանդանոցի» բացմանը: Հիվանդանոցը վերանորոգվել եւ վերազինվել է Բժշկական համալսարանի ու Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացման» ծրագրի ֆինանսավորմամբ: Վերազինումից հետո բազմապրոֆիլ հիվանդանոցի մահճակալների թիվը հասցվել է 200-ի: Հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետն այցելեց Վեդի 00:00 / 23.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Վեդի։ Փոխվարչապետը նախ այցելեց Արտաշատի տարածաշրջանում գտնվող 70 մլն խմ տարողությամբ Ազատի ջրամբար, որը հանդիսանում է Արտաշատի տարածաշրջանի ոռոգման համակարգի հիմնական սնուցող ջրամբարը եւ նախատեսված է մոտ 10 հազար հա հողատարածքի ոռոգման համար։ Քննարկվեցին ջրամբարի սահմանափակ ռեսուրսների օպտիմալ օգտագործման եղանակները եւ հեռանկարային ծրագրերը: ՀՀ Փոխվարչապետը ծանոթացավ ջրամբարում իրականացված վերանորոգման...

Քննարկվեցին թրաֆիկինգին առնչվող հարցեր 00:00 / 22.09.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, թրաֆիկինգի հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկվեց իրավապահ մարմինների կողմից թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, եղան դրանց բարելավման ուղղությամբ տարբեր առաջարկներ։ Մասնավորապես քննարկվեցին թրաֆիկինգի կազմակերպիչների եւ զոհերի վերաբերյալ տեղեկատվական բազա ստեղծելու, նշանակետ երկրների...