Նորություններ

Պաշտոնական

Կօրինականացվեն մինչեւ 2001 թվականը Երեւանում կառուցված անհատական բնակելի տներն ու կցակառույցները 00:00 / 18.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեռեւս խորհրդային տարիներին, ելնելով քաղաքաշինական առանձնահատկություններից, քաղաքացիներին դժվարությամբ էին տրամադրվում շինարարության թույլտվություն, կառուցման, վերակառուցման փաստաթղթեր: Արդյունքում, Երեւանում՝ հիմնականում՝ Չարբախում, Կոնդում, Կիլիկիայում, Նորագյուղում,...

Քննարկվեցին երեք մարզերի ջրամատակարարման խնդիրները 00:00 / 12.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր քննարկվեցին Արմավիրի, Լոռու, Շիրակի մարզերի բնակավայրերի ջրամատակարարման — ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրերը: «Նոր Ակունք», «Լոռի ջրմուղ-կոյուղի», «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ներն այս ծրագրերն իրականացնում են KfW բանկի ֆինանսավորմամբ եւ Հայ-Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում։ Ջրամատակարար այս ընկերությունների սպասարկման տարածքներում կոմունալ ծառայությունների մատուցման որակի...

Ջրամատակարարման գործում ակնհայտ առաջընթաց կա, սակայն խնդիրներն էլ քիչ չեն 00:00 / 11.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր քննարկվեցին «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ընթացիկ գործունեությունը, խնդիրները, անելիքները: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ 2007 թվականին երկու ժամով բարձրացել է օրեկան սպառողներին տրվող ջրամատակարարումը, բարելավվել է ջրի անվտանգությունը: Տարեսկզբին արձանագրված ախտահանված ջրի 84%-ը տարեվերջին հասցվել է 92-ի, իսկ...

Հանրապետությունում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները 00:00 / 10.03.2008

ՀՀ-ում 2008 թ. գարնան աշխատանքների նախապատրաստության ընթացքին վերաբերող հարցերն այսօր քննարկվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ: Ինչպես ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, հանրապետությունում տարեկան միջին հաշվով կատարվում է 150-155 հազար հա գյուղատնտեսական մշակաբույսերի գարնանային ցանք: 2008 թվականի գարնանը կանխատեսվում է շուրջ 160 հազար հա գարնանացան՝ 5-10 հազարով ավելի նախորդ տարիների միջինից : Նախարարը...

ՀՀ փոխվարչապետի մոտ այսօր քննարկվեց Լոռու եւ Շիրակի մարզերում անօթեւան ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը 00:00 / 10.03.2008

ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի դեռ անցած տարի կայացած առաջին նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել էր, որ չնայած իրականացված հսկայածավալ աշխատանքներին, դեռեւս չլուծված շատ խնդիրներ կան, որոց արդյունավետ լուծման համար պատրաստակամություն հայտնեց համագործակցել բոլոր ուժերի հետ։ Միաժամանակ, հանձնաժողովի անդամներին եւ բոլոր շահագրգիռ կողմերին...

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեց Երեւանի ջրամատակարարման հարցը 00:00 / 10.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացավ քննարկում «Երեւան Ջուր» ՓԲԸ ընթացիկ գործունեության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը: Ընկերության տնօրինությունը ներկայացրեց 2007 թվականին կատարված աշխատանքների համառոտ նկարագիրը, ըստ որի մի շարք միջոցառումների արդյունքում բարձրացել է ջրի...