Նորություններ
Ճանապարհները Հայաստանում
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
21:00 / 18.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Դիլիջանի (միայն բեռնատարների համար), Սպիտակի, Ջաջուռի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք է) դժվարանցանելի են:
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:
Սյունիքի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
Լոռու մարզի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: