Նորություններ

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

15:00 / 10.05.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի:

 

Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

 

 Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

← Վերադառնալ ցուցակին