Նորություններ

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

20:00 / 20.05.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ի ժամը 08:10-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։

 

 Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

← Վերադառնալ ցուցակին