Նորություններ

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ժամանակավոր փակ կլինի Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը

09:30 / 14.06.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ի ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

 

Ժամը 09։30-19։00 ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Օձուն-Թումանյան հատվածը։

 

Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

← Վերադառնալ ցուցակին