Նորություններ
Ճանապարհները Հայաստանում
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
23:55 / 06.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Ամասիա, Լանջիկ-Մաստարա (բուք) և Լանջիկ-Թալին (բուք) ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի, Ապարանի, Ամասիայի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր և Քաջարան, Կապան, Սիսիան քաղաքներում, Շուռնուխ, Վերին Խոտանան գյուղերում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» (բուք) կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Թալինի, Արագածի, Աշոցքի և Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում, Մեղրի քաղաքում բուք է:
Կապան-Քաջարան ավտոճանապարհին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։