Նորություններ
Ճանապարհները Հայաստանում
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
23:55 / 07.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը մինչև Անիի կայարան բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Դիլիջանի ոլորանները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Լանջիկ-Մաստարա, Ջաջուռի, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:
Արագածոտնի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի, Շիրակի մարզերում, Ճամբարակի, Մարտունիի, Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Բերդի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Ջաջուռի, Թալինի, Արագածի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։