Հատուկ լեռնափրկարար ծառայություն ՓԲԸ

Ղեկավար կազմ

Հակոբ Գրիգորի Ասատրյան ԱԻՆ “Հատուկ լեռնափրկարար ծառայություն” ՓԲԸ տնօրեն

Ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում:

1969 թվականին ավարտել է Երևանի Մ.Աբեղյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1969 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկո-մեքենաշինական ֆակուլտետը` ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ, ստացել է ԽՍՀՄ զինված ուժերի պահեստի ավագ լեյտենանտի կոչում:

1974-2008 թթ. աշխատել է <<Ուրարտու>> առևտրա-արտադրական կոմբինատում որպես ինժեներ-կոնստրուկտոր, ապա` տեղամասի պետ, արտադրամասի պետ, փոխտնօրեն, տնօրեն։

2008-2009 թթ. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի աղետների կանխման և հետևանքների վերացման վարչության պետ:

2009 թվականի հունիսի 15-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության << Հատուկ լեռնափրկարար ծառայություն>> ՓԲ ընկերության տնօրեն:

Պարգևատրվել է՝

2012 թվականին արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում ակտիվ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրով:

04.09.2013 թ. ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի շնորհակալագրով:

01.10.2015 թ. ՀՀ ԱԻ նախարարի կողմից <<Համագործակցություն հանուն փրկության>> մեդալով:

Ամուսնացած է ունի 3 երեխա:


Թադևոսյան Գևորգ Հմայակի, ԱԻՆ “Հատուկ լեռնափրկարար ծառայություն” ՓԲԸ ծառայության գծով փոխտնօրեն

Ծնվել է 1951 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքում:

1967 թվականին ավարտել է Երևանի Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցը:

1972 թվականին ավարտել է ՍՍՀՄ ՆԳՆ Խարկովի հրշեջ տեխնիկական ուսումնարանը:

1981 թվականին ավարտել է ՍՍՀՄ ՆԳՆ Մոսկվայի բարձրագույն ինժեներական հրշեջ տեխնիկական դպրոցը` հակահրդեհային տեխնիկայի և անվտանգության ինժեներ մասնագիտությամբ:

1972-1995 թվականներին աշխատել է ՀՀ ՆԳՆ հրշեջ պահպանության վարչության համակարգում որպես ծառայության բաժնի ավագ ինժեներ, հրդեհաշիջման շտաբի պետի տեղակալ, Հրազդանի հրշեջ կայազորի պետ, Հրշեջ պահպանության վարչության պետի տեղակալ:

2009 թվականից աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության <<Հատուկ լեռնափրկարար ծառայություն>> ՓԲ ընկերությունում որպես ծառայության գծով փոխտնօրեն:

ՀՀ ՆԳՆ պահեստի փոխգնդապետ է:

Պարգևատրվել է՝

25 նոյեմբերի 1982 թ. ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության անունից հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի Նախագահության հրամանագրով <<Հրդեհի ժամանակ ցուցաբերած խիզախության համար>> մեդալով:

11 մայիսի 1985 թ. ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության լավագույն աշխատակցի կրծքանշանով:

ՆԳՆ համակարգում անբասիր ծառայության համար մեդալներով:

29 հունվարի 1987 թ. ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության անունից հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի Նախագահության հրամանագրով <<Հրդեհի ժամանակ ցուցաբերած խիզախության համար>> մեդալով:

Ամուսնացած է, ունի 3 երեխա: