‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ
Գործառույթներ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակն է` պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացումը:
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
- սեյսմիկ վտանգի և ռիսկի մոնիթորինգի իրականացումը.
- տարածքների սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների գնահատումը.
- հարուցված սեյսմիկության մակարդակի գնահատումը.
- սեյսմիկ ռիսկի գնահատումը.
- հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատումը, ուժեղ երկրաշարժերի դեպքում դրանց վարքի կանխատեսումը.
- սեյսմիկ ռիսկի նվազեցումը.
- սեյսմիկ պաշտպանության ոլորտում, բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումը.
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը:
Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են`
- սեյսմիկ շրջանացման (ընդհանուր սեյսմոշրջանացում, մանրամասն սեյսմոշրջանացում և սեյսմոմիկրոշրջանացում) աշխատանքները.
- սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքները.
- հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատումը.
- շինարարական կոնստրուկցիաների, նյութերի ու մոդելների լաբորատոր փորձարկումներ` շենքերի և շինությունների սեյսմակայունության ապահովման նպատակով.
- նորագույն տեխնոլոգիաներով շենքերի սեյսմակայունության բարձրացման նախագծերի մշակումը.
- տիպային բնակելի շենքերի մոնիթորինգի իրականացում` սեյսմաչափիչ կայանների կիրառմամբ.
- դաշտային երկրաբանա-երկրաֆիզիկական հետազոտական գործունեությունը.
- բնակչության տարբեր շերտերի սեյսմիկ պաշտպանության հիմնադրույթների ուսուցումը: